Ռուսական աղբյուրների հաղորդմամբ՝ ԲՐԻԿՍ-ի նախատեսվող նոր արժույթը կցված է լինելու ոսկու ստանդարտին։ Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի օգոստոս ամսին։
Եթե ԲՐԻԿՍ-ի արժութային նախագիծը կյանքի կոչվի, դոլարի տիրապետությունը լրջորեն կվտանգվի, քանի որ նոր արժույթով կսկսի իրականացվել աշխարհի մեծ մասում ընթացող ապրանքաշրջանառությունը։ Խոսքը վերաբերում է թե՛ աշխարհի բնակչության մեծամասնությանը, թե՛ նվազագույնը` համաշխարհային ՀՆԱ-ի կեսին, որն արձանագրում է աճի սրընթաց միտումներ։
Գարեգին Պետրոսյան