ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Մեր հաղթաթուղթը

Մեր հաղթաթուղթը
30.05.2023 | 08:29

Ինչու՞ հարևանները ձգտում են իրենց հին ներկայացնել և հաճախ մեր հաշվին, իսկ մեր ոչխարները մեր հնագույն լինելը, բնիկ լինելը ընդհանրապես հաշվի չեն առնում։ Ընդահակառակը, ասում են, թե այդ ամենն այլևս արժեք չէ և պիտի ինտեգրվենք արդի աշխարհում առանց պատմական հիշողության և առանց ազգային ինքնության։ Նույն բանը, որը մերոնք են ասում ինձ տարբեր վիճաբանությունների ժամանակ, ասել են նաև հարևանները։

Իհարկե, ես գիտեմ, որ դրանք մի թիմից են և ծառայում են մեկ տիրոջ։ Կոնկրետ այդ տերը թուրանական շահն է, ոչ թե հայ ժողովրդի գոյության կամ հայոց պետականության շահը։

Ընդ որում, բոլոր այն միջազգային օրենքները, որոնք ուղղակի և անուղղակի օժանդակում են բնիկ ժողովրդի կեղեքմանը, նրա իրավունքների ոտնահարմանը, դուրս մղմանը իր տարածքից , իրականում անօրինականություններ են։

Եվ ես թքած ունեմ նման օրենքների վրա։

Մենք հարևանների նավթադոլարների դիմաց ունենք պատմություն և պատմական մշակույթ։ Եվ դա է այս պահին մեր հաղթաթուղթը։

Մենք բնիկներ ենք , սա մեր պատմական հայրենիքն է և մենք ենք տերը այս երկրի։

Եվ բոլոր այն մերոնքական բանակացողները, մեզ ներկայացնողները, որոնք առանց այս հաղթաթղի են մտնում միջազգային հարաբերություններ , ապա պարզ է , որ նվաթադոլարների կաշառքների դիմաց կամ պարտվելու են, կամ իրենք էլ արդեն գնվել են նրանց կողմից, որ մեզ խեղաթյուրեն։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 2807

Մեկնաբանություններ