ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Դուխով» ստրուկները

«Դուխով» ստրուկները
04.04.2023 | 22:12

Նայեցի ԱԺ հանձնաժողովում Էդգար Ղազարյանի խոսքից այն հատվածը, որտեղ նա ասում է, որ 2018թ․ Հայաստանում տեղի է ունեցել ադրբեջանա-թուրքական հեղափոխություն։ Այս խոսքին հետևեցին զանազան, միմյանցից դեմքով չտարբերվող, իրենց ստրակատիրոջ պես մորուքակիր ՔՊ-ականների հարձակումները. Է՛լ լեզուդ կկտրեմ, է՛լ մեր ժողովուրդը և այլն, և այլն։

Հարցեր՝ այդ «դուխով» ՔՊ-ականներին.

-Շուշին դժբախտ, դժգույն, ադրբեջանական քաղա՞ք է, Էյվազլի և ա՞յլն։

Սա եթե թուրք-ադրբեջանական հեղափոխության հետ կապ չունի, ապա պարտավոր էիք կտրել այս խոսքերն ասողի լեզուն։

-Այդքան «դուխով» ե՞ք, որ հակադրվում եք ձեր ստրկատիրոջը, որը, իր խոսքով, չի վիրավորվում, երբ իրեն թուրք են անվանում, ապացուցելով ևս մեկ անգամ 2018թ․«հեղափոխության» թուրք-ադրբեջանական արմատները։ Դե՛ կտրեք լեզուն, քանի դեռ ինքը չի կտրել ձե՛ր՝ իր ստրուկների լեզուները։

Իսկ Վիգեն Խաչատրյանը լռում էր ու մտածում․«Մեկ էլ տեսար իրավիճակ փոխվեց, բա չհարմարվե՞մ»։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 3302

Մեկնաբանություններ