Մարդկային համակարգերի մաթեմատիկական տեսության կենտրոնական հարցերից է մարդ գործիք սիստեմի քանակական մոդելների մշակումը։
Մարդկության պատմությունը մարդկանց արտադրողականության և նրանց գործունեության էֆեկտիվության աճի պատմություն է, իսկ այդ ամենի հիմքում ընկած է մարդու կողմից գործիքների ու զենքերի հայտնագործման երկար պատմությունը։
Նույնանման նպատակ են հետապնդել նաև վայրի կենդանիների ընտանիացումը, մարդկանց նպատակներին ծառայող ճանապարհների, կամուրջների և այլ ինֆրաստրուկտուրային կառույցների ստեղծումը։
Պարզագույն գործիքներից սկսած մինչև կոմպյուտերներն ու հեռախոսները, բոլորը ինչ-որ առումով բարձրացնում են մարդկանց արտադրողականությունն ու գործունեության էֆեկտիվությունը։
Մարդկանց մրցակցության պրոցեսում շատ կարևոր է որևէ մասշտաբային գործի տևողությունը, որն էլ անմիջական կախվածության մեջ է մարդ-գործիք բարդ համակարգի արտադրողականությունից ու էֆեկտիվությունից։
Այստեղից էլ մարդ գործիք համակարգի գործունեության տևողության և արտադրողականության մաթեմատիկական մոդելների անհրաժեշտությունը։
Այս նույն նպատակն են հետապնդում ինովացիաների, էմերջենսների կամ նոր որակի ստեղծման ուղղությամբ և արհեստական ինտելեկտի ոլորտում կատարվող հետազոտությունները։
Այդ նույն մարդ գործիք կոմպլեքսային պրոբլեմի մաս է կազմում գործիքների ազդեցությունը մարդկանց հոգեբանության վրա, որի մասին շատ լավ գիտեն այն ծնողները, որոնց երեխաները ապրում են միայն հեռախոսների ու կոմպյուտերների աշխարհում։
Մարդկանց հոգեբանությունն ինքը նոր պայմաններում ունենում է նոր ու անսպասելի դրսևորումներ, ի հայտ են գալիս նախկինում ուշադրության չարժանացած վարքային նոր դրսևորումներ։
Վերցրեք հաճույքի կենսաբանական կարևոր ֆունկցիայի ժամանակակից տրանսֆորմացիան կարևորագույն սոցիալական և բիզնես ոլորտի՝ հաճույքների ինդուստրիայի տեսքով։
Վերցրեք խաղային ինդուստրիան, ատրակցիոնները՝ մարդկանց սուր զգացողությունների աճող տենդենցի բավարարման և այդ ուղղությամբ նոր պահանջարկի ձևավորումով և այդ ամենը՝ փող սարքելու մերկապարանոց մղումով։
Մարդկանց մոտ խոր հոգեբանական փոփոխությունների բացահայտ նշան է նաև այն հեշտությունը, որով մարդիկ քննարկում են միջուկային զենքի կիրառման տարբերակները։
Այս ուղղությամբ շատ կարևոր նոր հետազոտությունների ուղղություն է բնական ու արհեստական բանականությունների փոխհարաբերությունների հարցը, որի մասին՝ մի ուրիշ անգամ։
Պավել Բարսեղյան