ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Ընդդիմությունը պետք է պայթեցնի այս թեզը

Ընդդիմությունը պետք է պայթեցնի այս թեզը
13.03.2023 | 07:25

Ծավալվող իրադարձություններն ու հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանի թրքակենտրոն իշխանության ղեկավարը, իր իշխանության և անձնական ապահովության համար, խոստացել է Ալիևին Արցախն ամբողջովին հանձնել Ադրբեջանին։ Այս գործարքը փաստաթղթային ձևակերպում կստանա, եթե ժողովուրդը դարձյալ մանիպուլացվի` «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թող լինի, որ Հայաստանի գոյությանը ոչինչ չսպառնա» դավադիր թեզով։


Ընդդիմությունը պետք է պայթեցնի այս թեզը, սա ոչ միայն խաբկանք է, այլև ուղղակի Հայաստանի Հանրապետության ոչնչացման ծրագիր։ Սրանով թշնամու այս ծառան պլանավորում է և բավարարել թուրք տերերին և, հարմար պահի իշխանությունը իր նախընտրած մեկ այլ թրքակենտրոնի հանձնելով, փախչել Հայաստանից, իհարկե՝ որոշ կենտրոններից արդեն անվտանգության երաշխիքներ ստացածի կարգավիճակով։


Գևորգ Գևորգյան

Դիտվել է՝ 20042

Մեկնաբանություններ