ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանը զավթված է թյուրքերի կողմից՝ «հայկական Էլչիբեյի» առաջնորդությամբ

Հայաստանը  զավթված է թյուրքերի կողմից՝ «հայկական Էլչիբեյի» առաջնորդությամբ
22.01.2023 | 11:20

Շատերի մոտ արմատավորված է այն թյուր կարծիքը, որ Հայաստանի իշխանությունը Pashinyan & Co.-ի ձեռքում է. Ո՛չ և կրկին ո՛չ: Հայաստանում իշխանությունը վաղու՜ց արդեն թյուրքերի ձեռքում է, տիկնայք և պարոնայք:

Հայաստան պետությունը միջնորդավորված զավթված է թյուրքերի կողմից՝ «հայկական Էլչիբեյի» առաջնորդությամբ, և նրանք համբերատար, քայլ առ քայլ կազմաքանդում են այն: Իրականությունը իսկապես դաժան ու ողբերգական է, բայց բոլոր դեպքերում նրա հետ առերեսվելուց չպետք է խուսափել, զի իրավիճակից ելքի տարբերակ, թեկուզ վերջինը, ծայրահեղը, այնուամենայնիվ կա: Իսկ ելքը ազգային-ազատագրական պայքարի դրոշ բարձրացնելն է, այլևս բացառվում է այս իրավիճակից քաղաքական և քաղաքակիրթ մեթոդներով դուրս գալը: Թյուրքը մեր տանն է, թյուրքը նստած է մեր գահին և վերջին նախապատրաստություններն է տեսնում հրի ու սրի մատնելու ամբողջ Հայաստանը՝ Արցախից մնացած փշրանքները ներառյալ:

Կործանման եզրին են մեր ընտանիքները, կործանման եզրին է Հայաստան պետությունը, կործանման եզրին է Հայրենիքը, և բոլոր ՀԱՅԵՐԸ պարտավոր են մի կողմ դնել ամեն տեսակի տարաձայնություններն ու լծվել Հայրենիքի ազատագրման գործին՝ ով ինչպես կարող է: Անչափ կարևոր առաքելություն ունեն իրականացնելու Վեհափառ երկու Հայրապետերն ու Սփյույռքի համահայկական ազդեցիկ կառույցները: Պայքարն ինքը կծնի առաջնորդներին, որոնք էլ կհամակարգեն գործընթացները: Խոսելու, բացատրելու ժամանակը սպառված է՝ եկել է գործելու ժամանակը: Հայաստանն ու Արցախը պետք է ազատագրվեն թյուրքական տիրապետությունից, և հիմնական «լուծ քաշողները» դատապարտված են լինելու հայաստանցիներն ու ռուսահայությունը: 21-րդ դարի հայոց ազգային-ազատագրական պայքարի մեկնարկը հասունացած է, մնում է լինի այդ մեկնարկի կայծը, որից կբռնկվի հրդեհը: Կայծն էլ սարերի հետևում չէ:


Պատրաստ եղեք բոլորդ:
Աստված օգնական ազգիս հայոց:


Արգամ Պողոսյան

Դիտվել է՝ 13335

Մեկնաբանություններ