ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արցախի փրկության բանալին Հայաստանում է

Արցախի փրկության բանալին Հայաստանում է
23.12.2022 | 07:20

Բավական ժամանակ ձեռնպահ էի մնում ՄԱԿ-ի, ԵՄ-ի, տարբեր դեսպանատների առջև կատարվող բողոքի ցույցերը քննադատելուց։ Ինքս մի քանի անգամ այցելել և իմ աջակցությունն եմ հայտնել ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույցի մասնակիցներին։ Բայց արդեն չեմ դիմանում։

Հասկանա՛նք վերջապես, այդ, այսպես կոչված, միջազգային հանրությունը շարժվում է իր նյութական, աշխարհաքաղաքական շահերով և թքած ունի մեր հայրենակից արցախցիների տառապանքների վրա։ Այս օրերին բազմաթիվ օրինակներ ունեցանք․ ԵՄ-ի հիացմունքը Ադրբեջան-Վրաստան-Ռումինիա-Հունգարիա ալյանսի վերաբերյալ, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության շարունակումը և այլն։ Արցախի փրկության բանալին Հայաստանում է։ Միայն ազգադավ իշխանությանը քշելով է հնարավոր փրկել Արցախը։

Այս օրերին այդ ՔՊ կոչվածները պետք է օրուգիշեր չունենային և երազեին հրաժարականի մասին։ ՔՊ-ականներին ու իրենց ստրկատեր-բռնապետիկին քշելուց հետո, և՛ ինքներս կոգևորվեինք, և՛ նույն միջազգային հանրությունը հարգանքով կլցվեր մեր հանդեպ, և՛ թշնամին կզգուշանար ու կբացեր ճանապարհը։ Իսկ բռնապետիկը, կարծես, ոչինչ չի պատահել. նախարարներ է փոխում, նիստեր է անցկացնում, վայելում է կյանքը։
Ամոթ մեզ բոլորիս:


Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 14138

Մեկնաբանություններ