ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն այլևս գոյություն չունեն

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն այլևս գոյություն չունեն
10.12.2022 | 10:11

Ներքաղաքական կյանքն իր օրգանական միջավայր վերադարձնելու համար նախ պետք արձանագրել, որ «Վերածնվող Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունների ԱԺ-ից դուրս գալուց հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն այլևս գոյություն չունեն:


ՀՀ ԱԺ-ում ընդդիմություն են մնացել Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ու Հայաստանի Հանրապետական կուսակցությունները, որոնք պետք է ստանձնեն ընդդիմության քաղաքական պատասխանատվությունը, իսկ ԱԺ խմբակցությունները պետք է անվանափոխել այս երկու կուսակցությունների անուններով:


Այն ընդդիմադիր պատգամավորները, որոնք չեն հանդիսանում նշված կուսակցությունների անդամներ կամ չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել նրանց քաղաքական գործունեության համար, կարող են դուրս գալ խմբակցությունից և մնալ անկախ պատգամավորներ, կամ վայր դնեն իրենց պատգամավորական մանդատները:
Սա անհրաժեշտ է ընդդիմության ինստիտուցիոնալիզացման, ընդդիմադիր գործունեությանը քաղաքական դեմք և պատասխանատվության կոնկրետ հասցեատեր ունենալու համար:
Կլինի՞ սա, անկեղծ չգիտեմ, պե՞տք է սա պետությանը՝ միանշանակ:


Հ. Գ. Այս արձանագրումն արտացոլում է առկա քաղաքական իրողությունը, նպատակ ունի բարձրացնել ընդդիմության աշխատանքի արդյունավետությունը, կազմակերպվածությունը և որևէ կերպ չի վնասում ԱԺ ընդդիմադիր ուժերի վարկանիշին ու հեղինակությանը:
Հ. Հ. Գ. Ես իմ ընտրությունն արել եմ դեռևս հուլիսին և հրաժարվել եմ պատգամավորական մանդատից, քանի որ Դաշնակցության անդամ չեմ և չեմ ցանկացել կիսել «Հայաստան» խմբակցության գործունեության քաղաքական պատասխանատվությունը:


Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 11071

Մեկնաբանություններ