«ՊՆ նախարար Իրակլի Ղարիբաշվիլին առաջադրվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում», - տեղեկացրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Վրաստանի վարչապետի պաշտոնը թափուր մնաց վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականից հետո:
Նոր վարչապետի նշանակման շուրջ քննարկումները խորհրդարանում կարող են մեկնարկել արդեն վաղը։ Իրակլի Ղարիբաշվիլին 2013-2015-ին արդեն եղել է Վրաստանի վարչապետի պաշտոնը։ Մի քանի տարի տևած դադարից հետո 2019-ին Ղարիբաշվիլին կրկին ընդգրկվել էր կառավարության կազմում՝ նշանակվելով ՊՆ նախարար։