Հայաստանի տարածքում տեղի ունեցած 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով Հայկական ատոմային էլեկտրակայանում անվտանգության հետ կապված որևէ տեխնիկական խնդիր չի առաջացել՝ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:
«Խնդիրներ չեն առաջացել, քանի որ երկրաշարժի ուժգնությունն ատոմակայանի տարածքում կրկնակի ցածր է եղել անվտանգության համակարգի միացման համար թույլատրելի սանդղակից: Կայանը շարունակում է աշխատանքը իր բնականոն ռեժիմով՝ թույլատրելի ամբողջ հզորությամբ»,- նշեց Մուրադյանը: