ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Մտա­հո­գիչ, հու­զող հար­ցադ­րում­ներ

Մտա­հո­գիչ, հու­զող հար­ցադ­րում­ներ
11.12.2020 | 01:55

Ար­դեն մի քա­նի տա­րի է, որ ըն­թեր­ցում եմ «Ի­րա­տե­սի» բո­լոր հա­մար­նե­րը։ Պետք է ա­սեմ, որ հա­մա­րյա բո­լոր հոդ­ված­նե­րը բարձ­րաց­նում են մեր ազ­գին հու­զող բո­վան­դա­կա­յին հար­ցեր։
Հե­ղի­նակ­նե­րի մտա­հո­գու­թյու­նը Հա­յաս­տա­նում ան­ցյա­լում տե­ղի ու­նե­ցած և ներ­կա­յումս տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­ներն են՝ սկ­սած Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին նա­խա­գա­հից, վեր­ջաց­րած ներ­կա­յիս վար­չա­պե­տով ու նրա մանկ­լա­վիկ­նե­րով։


Թեր­թը ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է պա­հում կա­ռա­վա­րու­թյունն ու նրա են­թա­կա­նե­րին, ո­րոնք, ինք­նու­րույն աշ­խա­տե­լու ոչ ձգ­տում, ոչ էլ ցան­կու­թյուն ու­նեն։
Ժո­ղո­վուր­դը հիմ­նա­կա­նում աչ­քա­թող է ար­ված։ Կա­տար­վել են ու կա­տար­վում են վե­րա­դա­սի անձ­նա­կան կար­գադ­րու­թյուն­ներն ու ցան­կու­թյուն­նե­րը։ Այս­տեղ է աս­ված՝ ինչ­պես ղե­կա­վարն է, այն­պես էլ ժո­ղո­վուր­դը։ «Նմա­նը զն­մա­նին գտա­նե»։


«Ի­րա­տե­սի» շատ հա­մար­նե­րում իմ ու­շադ­րու­թյու­նից չեն վրի­պել գի­տու­թյանն ու գյու­ղատն­տե­սու­թյա­նը վե­րա­բե­րող հոդ­ված­նե­րը, և ինձ մտա­հո­գում է այն, թե ին­չու են ա­նու­շադ­րու­թյան ար­ժա­նա­նում այն­տեղ ար­ծարծ­ված խն­դիր­նե­րը։
ՈՒ­զում եմ ա­ռանձ­նաց­նել ճա­նաչ­ված, հե­ղի­նա­կա­վոր գիտ­նա­կան Վա­հան Հա­մա­զաս­պյա­նի բազ­մա­թիվ հոդ­ված­ներ և ա­ռա­ջար­կու­թյուն­ներ, ո­րոնք ան­պա­տաս­խան են մնա­ցել «մեր շատ խե­լոք» իշ­խա­նա­վոր­նե­րի կող­մից։ Դեռ հի­շում եմ աշ­խար­հահռ­չակ գիտ­նա­կան Պա­րիս Հե­րու­նու ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը՝ արևա­յին է­ներ­գիան օգ­տա­գոր­ծե­լու, նոր կա­յան­ներ ստեղ­ծե­լու մտահ­ղաց­մամբ։ Դրանք Հա­յաս­տա­նի ա­ռաջ կբա­ցեին նոր ճա­նա­պարհ­ներ, կու­նե­նա­յինք այ­լընտ­րան­քա­յին է­ներ­գիա­յի բնա­կան պա­շար­ներ, ԱԷԿ-ը չէր դառ­նա թի­րա­խա­վոր­ման օ­բյեկտ։
Սկ­սած ա­ռա­ջին նա­խա­գա­հից՝ ում դի­մել է ան­վա­նի գիտ­նա­կանն ու ար­ժա­նա­պա­տիվ մար­դը, միշտ ա­նու­շադ­րու­թյան է մատն­վել, ֆի­նան­սա­կան չն­չին օգ­նու­թյան պա­հանջն այդ­պես էլ չի բա­վա­րար­վել։ Նույնն էլ այ­սօր է։


Ին­չու՞, չէ՞ որ արևա­յին է­ներ­գիան օգ­տա­գոր­ծե­լով կա­րե­լի է զար­գաց­նել ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյու­նը, նո­րո­վի, ինք­նա­բավ ձևով, միայն թե պե­տա­կան մո­տե­ցում է պետք։
Իսկ ես հա­վա­տում եմ դրան։ Արևա­յին է­ներ­գիա­յով կա­րե­լի է ստեղ­ծել հա­տուկ սար­քեր՝ թռ­չող ա­նօ­դա­չու սար­քե­րը հենց օ­դում շար­քից հա­նե­լու հա­մար։
Կա­րե­լի է շատ ու շատ նո­րա­րա­րու­թյուն­ներ ա­նել, մեր մտ­քի զո­րու­թյանն ու կա­րո­ղու­թյա­նը ես հա­վա­տում եմ։ Շատ բան կա­րե­լի է ա­նել, ե­թե ու­զում ենք հպարտ ապ­րել, աշ­խա­տել ու գո­յատևել։ Մենք դա­տա­պարտ­ված ենք ապ­րե­լու եկ­վոր հարևան­նե­րի կող­քին, նրանց գայ­լա­յին հա­յացք­նե­րի ներ­քո, ուս­տի պար­տա­վոր ենք ա­ռա­վե­լա­գույնս պաշտ­պան­ված լի­նել։
«Ի­րա­տե­սի» թիվ 82-ում տպագր­ված «Հա­վա­նա­կան կան­գա­ռը դժոխքն է» հրա­պա­րակ­ման ա­ռաջ քա­շած մտ­քե­րի ու գա­ղա­փար­նե­րի հետ լիո­վին հա­մա­ձայն եմ։ Հե­ղի­նա­կի նա­խորդ հոդ­ված­նե­րում էլ անդ­րա­դարձ է ե­ղել մեր հայ­րե­նի­քին ու նրա ա­պա­գա­յին, հո­ղակ­լի­մա­յա­կան, ա­նաս­նա­պա­հու­թյան զար­գաց­ման ու բազ­մա­թիվ հար­ցե­րի։


Ես չեմ ու­զում և նույ­նիսկ անհ­նար է անդ­րա­դառ­նալ մեր երկ­րում առ­կա բո­լոր բաց­թո­ղում­նե­րին, ո­րոնք կա­տար­վել են ան­ցած ե­րե­սուն տա­րում, և շարժ էլ չկա դե­պի ա­ռաջ։ Մոտ 3 մի­լիոն բնակ­չու­թյուն, մի փոք­րիկ եր­կիր «խե­լա­ցի» գլուխ­նե­րը չեն կա­րող ղե­կա­վա­րել, կար­գի բե­րել։ Թող գնան ու սո­վո­րեն ու­րիշ եր­կր­նե­րից, ո­րոնց մեկ քա­ղա­քի բնակ­չու­թյու­նը հաս­նում է 25-35 մի­լիո­նի։
Ես միայն կպա­տաս­խա­նեմ հե­ղի­նա­կի հար­ցադր­մա­նը՝ «Ի՞նչ ա­նել»։
Ա­ռա­ջի­նը՝ խս­տաց­նել օ­րենք­նե­րը այն ղե­կա­վար ան­ձանց նկատ­մամբ, ո­րոնց ա­պաշ­նորհ կա­ռա­վար­ման պատ­ճա­ռով ձա­խող­վում է պե­տու­թյան ա­ռա­ջըն­թա­ցը։ Նույ­նիսկ պա­տիժ սահ­ման­վի նրանց և նրանց ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի նկատ­մամբ՝ թա­լան­ված փո­ղե­րի օգ­տա­գոր­ծամ հա­մար։


Ան­տես­վում են օգ­տա­կար շատ ա­ռա­ջար­կու­թյուն­ներ, ո­րոնք մեծ օ­գուտ կբե­րեին պե­տու­թյա­նը։
Հա­յաս­տա­նը ոչ թե ոտ­քի տակ պետք է նա­յի, այլ ա­պա­գա­յին, ուս­տի հոր­դո­րում եմ գա­լիք նոր ղե­կա­վա­րու­թյա­նը լի­նել ա­ռա­քի­նի, լուրջ ու­շադ­րու­թյուն դարձ­նել սե­րունդ­նե­րի ա­պա­գա­յին, ո­րը կախ­ված է բո­լո­րիս ա­ռողջ մտա­ծե­լա­կեր­պից, գի­տա­տեխ­նի­կա­կան ա­ռա­ջըն­թա­ցից։


Մի­նաս ՄԻ­ՆԱ­ՍՅԱՆ
ք. Գյում­րի

Դիտվել է՝ 15416

Մեկնաբանություններ