ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ Հայաստանի ծրագրում է խափանել դեպի Եվրոպա նավթի և գազի մատակարարումը, նշել է, որ նման մակարդակի ղեկավարի ցանկացած հայտարարություն պետք է լինի փաստաթղթավորված:
«Երբ Սերգեյ Նարիշկինն էր ելույթ ունենում, նա ուներ շարժման օդային լուսանկարներ և փաստաթղթավորված փաստեր, և սպանված սիրիացի ահաբեկիչներ, որոնք այդ թվում զոհվել էին... Երբ այդ մասին ասում է պետության ղեկավարը, նա պետք է ունենա փաստաթղթեր, և ցանկացած հայտարարություն պետք է ամրապնդված լինի նյութերով, այդ ժամանակ բնական կերևա», - ասել է Վոդոլացկին РИА Новости-ն: