Հոկտեմբերի 21-ին, Մառնեուլի Կղիզիլաջլո գյուղում տեղի ունեցավ ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը՝ գրում է aliq.ge կայքը: Մարզահամալիրը կառուցում է ադրբեջանական SOCAR նավթային ընկերությունը: Ծրագրի ընդհանուր արժեքը 2 400 000 լարի է: Համալիրը կունենա 1,157 քմ տարածք, կառուցման և օգտագործման համար SOCAR-ը ութ ամիս ժամանակ կունենա, իսկ հետո կփոխանցի Մառնեուլիի քաղաքապետարանին:
Հիմնարկեքի արարողությանը ներկա էին Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը, Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆայգ Գուլիևը, SOCAR ներդրումների բաժնի ղեկավար Վագիֆ Ալիևը, Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին, Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական թեկնածու Զաուր Դարգալին, Մառնեուլիի քաղաքապետի պաշտոնակատար Զաուր Տաբատաձեն, Քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն և այլ շահագրգիռ անձինք: