ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Նոր» Հա­յաս­տա­նում էլ են մարդ ծե­ծում

«Նոր» Հա­յաս­տա­նում էլ են մարդ ծե­ծում
24.09.2019 | 00:04
Թվում էր, թե «նոր» Հա­յաս­տա­նում չպետք է լի­նեին պաշ­տո­նյա­ներ, ո­րոնց մաս­նակ­ցու­թյամբ մար­դուն, այն էլ ու­սա­դի­րով, ծե­ծե­լով մահ­վան դու­ռը հասց­նեն։ Բայց ըն­դա­մե­նը թվում էր։ Նախ­կին հա­մա­կար­գի հետ ա­մեն օր կռիվ տվող Նի­կոլ Փա­շի­նյա­նի մարզ­պետ­նե­րից մե­կի մաս­նակ­ցու­թյամբ (նա­խաքն­նու­թյու­նը պար­զում է ման­րա­մաս­նե­րը) փոխ­գն­դա­պետ Ա­րա Մխի­թա­րյա­նին այն­քան են ծե­ծել, որ նրա ա­ռողջ մնա­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը փոքր է։ Օ­րերս մա­մու­լը տե­ղե­կաց­րեց, որ Ե­ղեգ­նա­ձոր քա­ղա­քում Վա­յոց ձո­րի մարզ­պետ Տր­դատ Սարգ­սյա­նի, նրա օգ­նա­կան Հա­րու­թյուն Գրի­գո­րյա­նի ու նրանց ըն­կեր­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ ծեծ­կռ­տուք է ե­ղել։ Մարզ­պետն իր ըն­կեր­նե­րի հետ ծե­ծի է են­թար­կել փոխ­գն­դա­պետի, ո­րը գոր­ծող զին­վո­րա­կան է և ծա­ռա­յում է N զո­րա­մա­սում։
Ա­մեն ին­չից շա­ղակ­րա­տող Նի­կոլ Փա­շի­նյանն այս մա­սին դեռ ծպ­տուն չի հա­նել։ Ա­վե­լին, նրա իշ­խա­նու­թյան օ­րոք այդ մարզ­պե­տը ոչ միայն դի­մում չի գրում ու հե­ռա­նում, այլև իշ­խա­նա­կան կաս­տա­յի հետ մաս­նակ­ցում է մի­ջո­ցա­ռում­նե­րի, ու­րա­խա­նում ու քեֆ ա­նում։ Բայց թար­մաց­նենք բո­լո­րիս հի­շո­ղու­թյու­նը. ո՞վ էր ժա­մա­նա­կին ԱԺ ամ­բիո­նից հեգ­նան­քով ներ­կա­յաց­նում Սու­րիկ Խա­չատ­րյա­նի կեն­սագ­րու­թյու­նը և հար­ցադ­րում կա­ռա­վա­րու­թյա­նը. «Հի­մա ես կներ­կա­յաց­նեմ նրա կեն­սագ­րու­թյուն-բնու­թա­գի­րը, և մենք ի­րար հետ փոր­ձենք ո­րո­շել, թե ար­դյո՞ք նա ար­ժա­նի չէ ձեր կա­ռա­վա­րու­թյու­նում բարձր պաշ­տոն ստա­նա­լու»։ Բնա­կա­նա­բար, այս խոս­քե­րի հե­ղի­նա­կը Նի­կոլ Փա­շի­նյանն էր, ո­րը հայ­տա­րա­րում էր, թե ինչ­պես է Սյու­նի­քի նախ­կին մարզ­պե­տը մարդ­կանց ծե­ծել և սպա­նել։ ԱԺ-կա­ռա­վա­րու­թյուն հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ այն ժա­մա­նակ­վա վար­չա­պետ Հո­վիկ Աբրա­հա­մյանն ա­մ­բիո­նից պա­տաս­խա­նում էր պատ­գա­մա­վոր Փա­շի­նյա­նին, ու կա­րե­լի է ա­սել, որ մար­գա­րեա­կան հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց։ «Ինչ վե­րա­բե­րում է ձեր ա­ռա­ջար­կին, այն ինձ հա­մար ըն­դու­նե­լի չէ, որ հան­ցա­գործ­նե­րին մենք կա­ռա­վա­րու­թյու­նում ինչ-որ տեղ գոր­ծի ըն­դու­նենք: Ե­թե ա­պա­գա­յում կհա­ջող­վի, որ կա­ռա­վա­րու­թյու­նը դուք ինք­ներդ ձևա­վո­րեք՝ այդ ժա­մա­նակ մտա­ծեք այդ մա­սին»,- հայ­տա­րա­րել էր Հո­վիկ Աբ­րա­հա­մյա­նը։ Ո՞վ կպատ­կե­րաց­ներ, որ ե­րեկ պատ­գա­մա­վոր Փա­շի­նյա­նը մի մարզ­պե­տի կմե­ղադ­րի մարդ ծե­ծե­լու մեջ, իսկ այ­սօր սե­փա­կան կա­ռա­վա­րու­թյան մարդ ծե­ծող մարզ­պե­տին ոչ միայն չի հրա­հան­գի վայր­կյան ա­ռաջ թող­նել պաշ­տո­նը, այլև միա­սին Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյան օ­րը կն­շեն։
Ի դեպ, փոխ­գն­դա­պե­տին ծե­ծե­լու հա­մար ձեր­բա­կալ­վել է Վա­յոց ձո­րի մարզ­պե­տի օգ­նա­կա­նը։ Է­լի ո­չինչ չի փոխ­վել, կա­տար­վա­ծի հա­մար միշտ էլ գտն­վում է մե­կը, ո­րը մեղքն իր վրա է վերց­նում, իսկ պաշ­տո­նյան խու­սա­փում է պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 8742

Մեկնաբանություններ