ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին
04.05.2018 | 18:59

ՀՀ մեծարգո նախագահ պարոն Սարգսյան, Ձեզ են դիմում ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի երեխաները։ Պարոն Նախագահ, վերջերս տարբեր լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ ներում է շնորհվել մեր հորը և այլոց։ Լրագրողները հարցադրումներ էին ուղղել ՀՀ արդարադատության նախարար` Դավիթ Հարությունյանին և ՔԿՀ վարչության պետ` Ռաֆայել Հովհաննիսյանին, ովքեր, ըստ էության, չհերքեցին տեղեկությունը: Սակայն մինչ օրս ներման որոշումը տեղ չի հասել: Այդ ներման լուրը լսելուն պես ժամանակը կանգնել է մեզ համար․ գիշերն ու ցերեկը խառնվել են իրար․ ժամերն ու րոպեներն ենք հաշվում, թե երբ պիտի ազատ արձակեն նրան։

Մենք հոգեկան ծանր ապրումների մեջ ենք այս ձգձգումից և ուզում ենք հասկանալ, թե ինչ է կատարվում, ինչու չեն ազատ արձակում մեր հայրիկին․ չէ որ նախկին նախագահը ներում է շնորհել։ Ուզում ենք իմանալ, թե երբ պիտի ի կատար ածվի այդ ներման ակտը, և երբ ազատ կարձակեն մեր հայրիկին․ ուղղակի այս սպասողական վիճակը օր օրի անտանելի է դառնում։ Ոչ ոք չի կարող հասկանալ, պատկերացնել, թե մեր ծնողն ինչպիսի հոգեկան ապրումների մեջ է այդ չորս պատերի մեջ, նա էլ այնտեղ է րոպեները հաշվում՝ հոգեպես քայքայվելով։


Ուզում ենք տեղեկանալ, թե որ մարմինն է թերացել այդ ներման ակտն ուղարկել ՔԿՀ, որպեսզի ազատ արձակեն նրան։ Չէ՞ որ նման ակտերն անհապաղ ի կատար են ածվում։ Խնդրում ենք պատկան մարմիներին հետևողական լինել այս բացառիկ խնդրին և հրատապ քայլեր ձեռնարկել, որպեսզի րոպե առաջ ազատ արձակվի մեր հայրը։

Դիտվել է՝ 3996

Մեկնաբանություններ