Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Հավաքի մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ չեն գործադրվել

Հավաքի մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ չեն գործադրվել
07.07.2015 | 00:00

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել այսօր Բաղրամյան պողոտայում էլէներգիայի թանկացման դեմ ակցիայի ընթացքում որպես պատնեշ օգտագործվող աղբամանների ապամոնտաժման և ցուցարարներին բերման ենթարկելու մասին։
«Հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բարձրախոսով հայտարարությամբ դիմել է Բաղրամյան պողոտայում գտնվող հավաքի մասնակիցներին: Հայտարարության գրավոր տեքստը առձեռն տրամադրվել է հավաքի մասնակիցներին: Մասնավորապես, ոստիկանությունը հավաքի փաստացի կազմակերպիչներից և մասնակիցներից պահանջել է վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ տևող արգելափակումը և հեռացնել աղբամանները: Ոստիկանության պահանջը կատարելու համար սահմանվել էր կոնկրետ ժամ՝ 12.30:
Ոստիկանության օրինական պահանջի հերթական անտեսումից հետո որոշում է կայացվել վերականգնել խախտված երթևեկությունը Բաղրամյան պողոտայում, ապամոնտաժվել և հեռացվել են աղբամանները, տարածքը մաքրվել է «Սանիտեկ» ընկերության աշխատակիցների կողմից: Բաղրամյան պողոտայի երթևեկությունը վերականգնվել է:
Բաղրամյան պողոտայից ոստիկանության տարածքային բաժիններ են բերվել 46 անձ: Բոլորը ազատ են արձակվել:
Նշված գործողությունների ընթացքում ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ չեն գործադրվել»,-ասվում է հայտարարությունում։

Դիտվել է՝ 1127

Մեկնաբանություններ