Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հինգ ժամ շարունակ ցուցմունք է տվել 2012-ին իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման գործով՝ հայտնում է Reuters-ը: Իրավապահները հայտնել են, որ «Միություն՝ հանուն ժողովրդական շարժման» կուսակցության առաջնորդ Սարկոզին հարցաքննվել է որպես վկա: Քննությամբ փորձում են պարզել, թե որքան է օրինական 500 հազար եվրո տուգանքի վճարումը, որը Սարկոզիի կուսակցությունը վճարել էր նախընտրական քարոզարշավի ծախսերը գերազանցելու համար: Ըստ իրավապահների` Սարկոզին պետք է ինքնուրույն վճարեր այդ տուգանքը: