Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

ԵԽԽՎ բանաձևը` ի պաշտպանություն խոսքի ազատության

ԵԽԽՎ բանաձևը` ի պաշտպանություն խոսքի ազատության
29.01.2015 | 11:01

ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձև՝ դատապարտելով ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ և դրան հաջորդած ծայրահեղ իսլամիստների հարձակումները: «Եվրոպան պետք է շարունակի ցույց տալ, որ չի վախենում օգտագործել հումոր և սատիրա»,- նշված է ֆրանսիացի պատվիրակի առաջարկով ընդունված բանաձևի մեջ: Ըստ բանաձևի, ծայրահեղականների հարձակումները եղել են ընդդեմ ազատությունների և ժողովրդավարական արժեքների: Պատվիրակներն իրենց քվեարկությամբ համաձայնել են, որ Եվրոպական դատարանի որոշումներով՝ հումորն ու սատիրան, կրոնական քննադատությունը պաշտպանված են որպես արտահայտման ազատություն:
Վեհաժողովը հորդորել է ամրապնդել եվրոպական երկրների և Միջին Արևելքի երկրների համագործակցությունը:

Դիտվել է՝ 1229

Մեկնաբանություններ