Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Ամենևին պարտադիր չէ, որ սահմանադրական փոփոխությունները լինեն հանրաքվեի միջոցով»

«Ամենևին պարտադիր չէ,  որ սահմանադրական փոփոխությունները լինեն հանրաքվեի միջոցով»
04.07.2014 | 00:02

Հուլիսի 5-ը Հայաստանի մայր օրենքի՝ Սահմանադրության օրն է։ «Հոբելյարն» իր տոնը նշում է հերթական փոփոխություններով, իսկ մինչ այդ լայնամասշտաբ քննարկումներ էին ծավալվել, որպեսզի 20-ամյակը մայր օրենքը «դիմավորի» փոփոխված տարբերակով։ Բոլոր իշխանությունների օրոք քաղաքական ասպարեզից չհեռացած, այժմ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանից փորձեցինք պարզել, թե անկախ Հայաստանի երեք նախագահներից ո՞վ է իր կառավարման ընթացքում ամենից շատ «գործի դրել» Սահմանադրությունը և առաջնորդվել դրանով։
Պատգամավորը չցանկացավ որևէ մեկին առանձնացնել։ «Հիշում եմ՝ ինչպիսի նախանձախնդրությամբ էր Լևոն Տեր-Պետրոսյանը 1994-95 թվականներին ձեռնամուխ եղել Սահմանադրության մշակման աշխատանքներին։ Ես ինքս մասնակցել եմ այդ աշխատանքներին։ Դա բավականին լուրջ ու պատասխանատու փուլ էր։ Նույնքան պատասխանատվությամբ Սահմանադրության երկրորդ բարեփոխումներին վերաբերվեց Ռոբերտ Քոչարյանը։ Գիտեմ նաև գործող նախագահի բացառիկ պատասխանատու վերաբերմունքն այս փոփոխություններին։ Մեզանում տարածված չէ այն երևույթը, որ օրենքները հաճախակի մտնեն Սահմանադրական դատարան ու այնտեղ մերժում ստանան։ Սա արդեն խոսում է այն մասին, որ մեր իրականության մեջ որոշակի հետևողականություն կա սահմանադրական նորմերի հանդեպ»,- ասաց Խոսրով Հարությունյանը, շեշտելով, որ երեք նախագահների կառավարման տարիներին սահմանադրական լուրջ բացթողումներ չեն եղել։
Անդրադառնալով բուն Սահմանադրությանը, պատգամավորն այն համարեց անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը։ Չնայած, ըստ մեր զրուցակցի, մայր օրենքը դեռ իր «փորձառության» ճանապարհը չի հարթել, քանի որ քիչ չեն այն դեպքերը, երբ իրավական գործընթացներ ենք իրականացնում՝ հաշվի չառնելով Սահմանադրության պահանջները, այսինքն, սահմանադրականության մշակույթը դեռևս հարթում է իր ճանապարհը։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, քաղաքական գործիչը կարծում է, որ այդ գործընթացի կարիքը մշտապես առկա է, քանի որ Սահմանադրությունը մշտապես բարենորոգվելու անհրաժեշտություն ունի։ Նորմալ համարելով բոլոր ժամանակներում իրականացված սահմանադրական փոփոխությունները, Խոսրով Հարությունյանն այս ամենում այլ խնդիր է տեսնում։ «Իրավական համակարգը ենթադրում է օրգանական օրենքների համակարգ, օրենքներ, որոնք սահմանադրական մակարդակի են։ Եթե ուզում եք Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել, ամենևին էլ պարտադիր չէ, որ այդ փոփոխությունը լինի հանրաքվեի միջոցով։ Համաձայնեք, որ դա բավականին մեծ ճոխություն է մեզ համար»,- նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամը, շեշտելով, որ հանրաքվեն կարող է փոխարինվել Ազգային ժողովի պատգամավորների մեկ քառորդի քվեարկությամբ։
Խոսրով Հարությունյանը համաձայն չէ այն տեսակետին, թե հանրության շրջանում սահմանադրական բարեփոխումների պահանջ կա, քանի որ հանրության իրավագիտակցությունը երբեք այնքան բարձր չի եղել, որ նման փոփոխությունների անհրաժեշտություն զգա։ «Սահմանադրական փոփոխությունները հրամցվում են քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքական էլիտայի կողմից»,- համոզված է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ef="hy閼烘帡鏁撶憴锝傚亾濮樼偓瀚归懞鎺楁晸鐟欙絺鍋撳鐐/spike">Ծաղրանկարչի կսմիթ «Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել
«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել