Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Սևամորթին գնդակահարելու համար 60 տարի են «տվել»

Սևամորթին գնդակահարելու համար 60 տարի են «տվել»
16.02.2014 | 14:12

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում դատարանի վճռով 17-ամյա աֆրոամերիկացուն գնդակահարած Մայքլ Դանը մեղադրվել է ներկայացված մեղադրանքի երեք կետով: Դեպքը տեղի է ունեցել 2012-ի նոյեմբերին` ավտոլցակայանում, երբ Դանը նկատողություն է արել սպանված Դևիսին և նրա երեք ընկերներին, ովքեր չափազանց բարձր երաժշտություն էին միացրել: Դանի պատմելով, ի պատասխան իր նկատողության տղաները նրան սպառնացել են զենքով, որից հետո ինքն ավտոմեքենայից հանել է իր ատրճանակը և կրակել: Քննության արդյունքում պարզվել է, որ Դանը տասը փամփուշտ է կրակել: Նա ասել է, թե դա արել է ինքնապաշտպանության նպատակով: Անչափահասների մոտ զենք չի հայտնաբերվել: Սպանվածի ընկերներն ասել են, թե Դանին չեն սպառնացել: Ֆլորիդայի դատարանը չորս օրվա խորհրդակցություններից հետո վճռել է Մայքլ Դանին մեղավոր ճանաչել, ըստ որի 47-ամյա մեղադրյալին 60 տարվա ազատազրկում է սպառնում:

Դիտվել է՝ 2487

Մեկնաբանություններ