Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Չգիտե՞ն, թե ինչպես վարվեն Շանթի հետ

Չգիտե՞ն, թե ինչպես վարվեն Շանթի հետ
25.12.2013 | 23:38

Հավանաբար իշխանությունները չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչպես վարվեն Երևանի Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին հեղափոխության փորձ իրականացրած Շանթ Հարությունյանի և մյուս կալանավորվածների հետ: Դեռևս տասն օր առաջ հայտնել էին, որ արդեն պատրաստ են Շանթ Հարությունյանին վերաբերող դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունները, սակայն մինչ օրս դրանք չեն հրապարակվում: irates.am-ի հետ զրույցում Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը, տեղեկացրեց, որ չի վերացվել նաև հարազատների հետ տեսակցությունների վրա դրված արգելքը: Այդ մասին ՔԿՀ Հատուկ կարևորության գործերով քննչական խմբի ղեկավար Սամվել Տոնոյանը, ըստ մեր զրուցակցի, Շանթ Հարությունյանի շահերի պաշտպան, փաստաբան Ինեսա Պետրոսյանին տեղեկացրել է ոչ թե պաշտոնական գրությամբ, այլ՝ հեռախոսով: Իսկ գալիք տարվա հունվարի 5-ին լրանում է նախնական կալանքի երկամսյա ժամկետը, և, ըստ այդմ էլ, մինչ այդ օրը դատարանը պետք է կայացնի որոշում Շանթ Հարությունյանի և նրա ընկերների վերաբերյալ:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2183

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ