Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

«Սեպտեմբերի 3-ի որոշումը մարտահրավեր է մարդու իրավունքներին»

«Սեպտեմբերի 3-ի որոշումը մարտահրավեր է մարդու իրավունքներին»
09.12.2013 | 16:35

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր ՍԱՔՈՒՆՑԸ irates.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մարդու իրավունքների վիճակը Հայաստանում ավելի է վատացել:

«ՈԻնենք տասնչորս քաղբանտարկյալ՝ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները, ոստիկանության կիրառած բռնությունները՝ միավորումների և հավաքների ազատության կոպիտ խախտումներով, ոստիկանության կողմից լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները, քաղաքացիների նկատմամբ բռնությունները, դատական իշխանության ակնհայտ բարձիթողի վերաբերմունքը իրենց իրավունքների և պարտականությունների նկատմամբ դրա ապացույցն են»,- ասաց Արթուր Սաքունցը: Նա ուշադրություն է հրավիրում սեպտեմբերի 3-ի տխրահռչակ որոշմանը, համաձայն որի, Սերժ Սարգսյանի միակամ որոշմամբ, Հայաստանը պետք է անդամագրվի այնպիսի արժեքային համակարգի, որն ամբողջովին մարտահրավեր է մարդու իրավունքներին: Իրավապաշտպանն ամենալուրջ խնդիրն է համարում հինգ տարի անց Մարտի 1-ի տասը զոհերի սպանությունների՝ չբացահայտված լինելը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ