Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ընտրովի սեռից մինչև նոր տիպի անձնագրեր

Ընտրովի սեռից մինչև նոր տիպի անձնագրեր
07.10.2013 | 17:20

«Մայիսի 20-ին Ազգային ժողովնընդունել է գենդերի մասին օրենքը, որի հատկապես 3-րդ հոդվածով պայմանավորված էր միասեռականների ամուսնության օրինականացումը: Քանի որ բողոքներ եղան, որոշակի փոփոխություն մտցրին օրենքում, 3-րդ հոդվածը հանեցին, որոշ տեղերում գրեցին սեռ, որոշ տեղերում կին և տղամարդ, նաև մեծ քանակությամբ գործածվեց գենդեր բառը»,- այս մասին «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ, նշելով, որ «գենդերը եզրույթ է, որ նշանակում է ձեռքբերովի սեռ, այսինքն, անձի ընտրած սեռը կարող է չհամընկնել ֆիզիոլոգիական սեռին: Ըստ նրա` սա պղծություն է, օրինակացնում է միասեռականությունը և փաստորեն ունի շարունակություն. նախատեսվում էր նաև հատուկ օրենք գենդերի մասին, որով միասեռականներին թույլ էին տալու ամուսնանալ, երեխա որդեգրել և այլն:

Խաչիկ Ստամբոլցյանի տեղեկացմամբ` հոկտեմբերի 16-ին, ժամը 11-ին «Ծնողական կոմիտեն» և մի շարք այլ հասարակական կազմակերպություններ երթ են կազմակերպելու Թամանյանի արձանի մոտից դեպի կառավարություն: Երթի մասնակիցները իրենց բողոք-նամակն են հանձնելու կառավարությանը:
«Բողոք-նամակի մեջ երկու նյութ ենք շոշափում: Առաջինը, որ գենդերի մասին օրենքը ճանաչվի հակասահմանադրական և ընդհանրապես հանվի, եթե ոչ, գոնե բոլոր կետերում գենդերը փոխարինվի սեռ բառով,- ասաց պարոն Ստամբոլցյանը և նշեց, որ Հայաստանը հինգ միջազգային պայմանագիր է ստորագրել գենդերի վերաբերյալ, եթե տեքստի մեջ մի տեղ թեկուզ «գենդեր» բառ մնա, միջազգային օրենքով մեզ կպարտադրեն այս օրենքը հասկանալ որպես ձեռքբերովի սեռի մարդկանց հավասարության մասին օրենք»:
Բողոք-նամակը նաև այլ հարց է շոշափում, զրուցակցիս բնորոշմամբ` նույն աղբյուրից բխող: Խոսքը նույնականության քարտ ասվածի մասին է: Մարդու իրավունքները ոտնահարող այս որոգայթից մեծ պայքարի գնով հաջողվել էր խուսափել, մեր քաղաքացիները նույնականացման քարտը և նոր տիպի կենսաչափական անձնագիրը օրենքի համաձայն կարող էին ստանալ կամավոր:
Բայց պարոն Ստամբոլցյանի տեղեկացմամբ` 2014-ի հունվար 1-ից բոլորը ստանալու են նույնականացման քարտ: «Հինգշաբթի օրը այդ օրենքի նախագիծը դրվեց կառավարության նիստում, այնտեղից էլ «տաք-տաք» տեղափոխեցին Ազգային ժողով, վերջին պահին ընթերցեցին, որպես առաջին ընթերցում, և ինչն է տարօրինակ, ոչ մի պատգամավոր գոնե չհարցրեց` ի՞նչն է պատճառը, որ պարտադիր է դարձել,- ասաց նա:- Գենդերի մասին օրենքի դեպքում ասում էին՝ իմաստը չենք հասկացել «գենդեր» բառի, նույնականացման քարտի դեմ հինգ տարի պայքարել է ժողովուրդը: Դա՞ էլ չգիտեին»:
Նույնականացման քարտը չեն ընդունել Գերմանիան, Անգլիան, Իռլանդիան, Հունաստանը, Չինաստանը, իսլամական ողջ աշխարհը, Ճապոնիան կտրականապես արգելել է, որ իր երկրում խոսվի դրա մասին: «Դուրս է գալիս, որ քրիստոնյա աշխարհի դեմ սարքվող այս որոգայթները փորձարկում են Հայաստանի վրա»,- ասաց Ստամբոլցյանը` կոչ անելով մեր քաղաքացիներին միանալու երթին` իրենց ներկայությամբ ցույց տալով, որ ազգը դեմ է այդ անբարոյականությանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1328

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ