ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Մոսկվայում ստուգում են ոստիկանների երակները

Մոսկվայում ստուգում են ոստիկանների երակները
20.09.2013 | 13:07

Մոսկվայում ոստիկանները պետք է արյան հետազոտության ենթարկվեն թմրանյութերի օգտագործման հավանակությունը ստուգելու համար: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հետազոտությունը կատարվելու է կամավորության սկզբունքով: Չնայած սրան, ասվել է, թե հետազոտությունից հրաժարվողների պարագայում կարող են կասկածներ առաջանալ:

ՌԴ պետդումայի «Եդինայա Ռոսիա» ֆրակցիայի պատգամավորները օրենքի նախագիծ են ներկայացրել, ըստ որի եթե մարդը գեթ մեկ անգամ կյանքում թմրանյութ է օգտագործել, չի կարող վարորդական իրավունքի կամ զենք կրելու օրինական թույլտվություն ստանալ, զինվորական կամ օդաչու դառնալ: Բացի այդ, մեկ անգամ թմրանյութ օգտագործելը կարող է հիմք դառնալ մարդուն աշխատանքից ազատելու համար: Նախագծի հեղինակները կից ներկայացրել են փաստեր, համաձայն որոնց Ռուսաստանում թմրանյութեր օգտագործողների թիվը անցնում է 2.5 մլն-ից և առաջարկել պարտավորեցնել թմրանյութերի օգտագործման թեստեր իրականացնող բժշկական կազմակերպություններին՝ տեղեկություն տրամադրելու թմրանյութեր կամ հոգեմետ միջոցներ օգտագործող մարդկանց մասին:

2012-ին ՌԴ-ում պատժի է ենթարկվել 92 հազար մարդ` առանց բժշկի նշանակման թմրանյութեր և հոգեմետ միջոցներ օգտագործելու համար, որից 40 հազարը տուգանվել է մինչև 4-5 հազար ռուբլի, իսկ 52 հազարը` ենթարկվել վարչական տույժի մինչև 15 օրվա ազատազրկման: Թմրամոլությունը, որպես ժողովրդագրական պրոբլեմ, գնալով սպառնալից է դառնում ռուսների համար: Ալկոհոլի նկատմամբ թուլություն ունեցող Ռուսաստանի մանկատներում մեծ թիվ են կազմում ոչ միայն հարբեցող, այլև թմրամոլ ծնողներ ունեցող երեխաների թիվը: Նրանցից շատերը ծնվում են ֆիզիկական և մտավոր արատներով:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 860

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ