ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

«Զվարթնոցն» էլ քանդվի, տակը բան չի մնա

«Զվարթնոցն» էլ քանդվի, տակը բան չի մնա
12.09.2013 | 14:22

Փակ շուկայի հարցը լմնցուցին, հերթը հասել է օդանավակայանին: Այսօր հայկական լրատվակայքերը գրում են այն մասին, թե «Զվարթնոց» օդանավակայանի տնօրենությունը մտադիր է քանդել օդանավակայանի կլոր շենքը: Հարցը գալիք շաբաթ քննարկվելու է Հանրային խորհրդում:

Հերթով քանդվում են բոլոր այն կառուցները, որոնք հայ ճարտարապետության զարգացման վկայագրերն են: Այսպես շարունակվելու դեպքում մենք ոչ միայն սերունդներին փոխանցելու բան չենք ունենալու, այլև ինքներս մեզ օտար ենք զգալու Երևանում: Երևանի ամենահայտնի շենքերը քանդելու-վերաձևելու մոլուցքը վաղուց մղձավանջի է վերածվել, որից դուրս գալու ջանքերը ոչ մի արդյունքի չեն հանգեցնում, քանի որ դրանք իրականում նույնքան իրական են, որքան ամեն առավոտ արթնանալուց հետո աչքիդ ընկնող ննջարանիդ պատին փակցված նկարը: Երևանը գնալով օտարանում է հայաստանցիների համար ոչ միայն երկրում առկա բազմաթիվ սոցիալական ու քաղաքական խնդիրների պատճառով, այլև մեր մայրաքաղաքի խորհրդանիշեր դարձած շինությունների ոչնչացման հետևանքով: Հայաստանից արտագաղթը օր օրի աճում է: Դրա մասին ամեն Աստծո օր գրում են թերթերն ու կայքերը, դրա մասին ցավով խոսում են սոցցանցերում, ի հակառակ այն բանի, որ իշխանությունը առանձնապես չի անդրադառնում ժողովրդագրական աղետի տանող այս խնդրին, իսկ ընդդիմությունը արտագաղթի փաստն օգտագործում է իր քաղաքական շահարկումների համար: Հուսանք` առայժմ: Ինչ վերաբերում է արտագաղթողներին, նրանք երկրից հեռանում են ոչ միայն սոցիալական, այլև Հայաստանում առկա բարոյահոգեբանական մթնոլորտի, անպաշտպանվածության զգացումի, սեփական երկրում իրենց օտար զգալու պատճառով: Եթե «Զվարթնոց» օդանավակայանի խորհրդանիշ հանդիսացող կլոր շենքն էլ քանդվի, ապա Երևանը ճանաչելու համար պետք է Հանրապետության հրապարակ գնալ կամ Շինարարների փողոց: Ի դեպ, Հանրապետության հրապարակի շենքերը բարձրացնելու մասին արդեն խոսվել է ու չի բացառվում, որ դա մի օր էլ իրականացվի, իսկ Մարզահամերգային համալիրի մասին, հավանաբար, կմտածեն, երբ քանդելու կամ ձևափոխելու բան չմնա:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ