Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Այս ընդվզումը յուրաքանչյուր իշխանավորի կդնի իր ճշգրիտ տեղը»

«Այս ընդվզումը յուրաքանչյուր իշխանավորի կդնի իր ճշգրիտ տեղը»
29.07.2013 | 16:04

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը գտնում է, որ երիտասարդ պայքարողների` քաղաքական ուժերի հանդեպ որոշակի զգուշավորությունը շատ նորմալ է, և չպետք է թույլ տալ նրանց խառնվել իրենց գործողություններին, բայց մյուս կողմից, նրանց կուտակած մեծ փորձն էլ կարևոր է: «Թեև Հայաստանի Հանրապետությունը արտաքին ազդեցությունների տակ է, և գործում է ընդդեմ երկրի` ոչնչացնելով երկիրը: Հիմա երիտասարդները ստեղծում են երկրի տիրոջ համակարգ, այդպես էլ արտասանել են իրենց ելութի ժամանակ»,-ասաց պարոն Մանուչարյանը:

Վերջինիս կարծիքով, ժողովրդի միջամտությունը, իշխանությունների գործողությունների հանդեպ թեկուզ թույլ ընդվզումը պարտադրում է նրանց ավելի ճիշտ որոշումներ կայացնել, վերանայել իրենց քայլերը:

«Հասարակությունը հասունացել է, նա գիտակցում է, որ իշխանությունների կողմից ցանկացած սխալ քայլ, նա ի զորու է վերցնել իր վրա, փորձել վերացնել այն և ճիշտ վիճակ հաստատել»,-նշեց բանախոսը` ընդգծելով, որ Հայաստանում որակյալ ինքնուրույն մտածողների թիվն ավելանում է, իսկ ստեղծված հասարակական ճնշումը շատ կարևոր է: «Ընդ որում, պետք է ցույց տալ, որ ուժեղ ես»,-ասաց նա:

Հարցին՝ այս շարժումը ընթացք կստանա՞ արդյոք և կբերի՞ համակարգային լուրջ փոփոխությունների, Ա.Մանուչարյանն ասաց, որ հնարվոր է, եթե այն լինի մեծ ու շարունակական և «մեկ ամսում, մինչև փոթորիկներն ավելի ուժեղ կդառնան, Հայաստանը պետք է կայացվի որպես ամուր ու կուռ երկիր»։

Իսկ թե`որոշումներ կայացնելիս՝ իշխանությունը հաշվի կնստի՞ հասարակության հետ, վերջինս այսպես պատասխանեց. «Կարծում եմ, որ այս ընդվզումը յուրաքանչյուր իշխանավորի կդնի իր ճշգրիտ տեղը։ Խոսքն այն մասին չէ՝ նա հաշվի կնստի ժողովրդի հետ, թե ոչ, այլ այն մասին է՝ ժողովուրդը հաշվիկ նստի՞նրա հետ, թե՞ոչ»։

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1018

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ