Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Վճարում ենք հարյուր դրամ և ոչ մի կոպեկ ավել

 Վճարում ենք հարյուր դրամ  և ոչ մի կոպեկ ավել
24.07.2013 | 18:18

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են ուղեվարձի թանկացման դեմ ակտիվիստների բողոքի ցույցերը: Նրանք ամենաբուռն կերպով «պայքար են մղում» Մաշտոց-Բաղրամյան պողոտաների և նրանց հարակից կանգառներում: Երիտասարադ ակտիվիստները մոտենում են կանգառներում կանգնող երթուղայիններին, նրանց վրա փակցնում տպագիր թղթեր `«ուղեվարձը`100 դրամ» ` գրությամբ: Վերջիններս պատուհաններից ուղևորներին էին փոխանցում թռուցիկներ, որոնց վրա գրված է` «Վճարի՛ր 100 դրամ», «Բոյկոտի՛ր թանկացումը», «Մասնակցի՛ր ակցիային», «Հարգելի քաղաքացի, թույլ մի՛ տուր գծատեր-օլիգարխներին հարստանալ քո և քո ընտանիքի հաշվին»:

Երթուղայինների ներսում արձագանքը տարբեր է լինում: Որոշ վարորդներ ագրեսիա են դրսևորում, իջնում և պատռում են փակցված թղթերը` պատճառաբանելով, որ դրանք փակում են ավտոբուսների վրա տեղադրված գովազդային ցուցապաստառները:Ոմանք էլ` ընդհակառակը` ժպտում և խրախուսում են ցուցարարներին:

Ակտիվիստները ոչ միայն ուղևորների հետ են աշխատանք տանում, պրոպագանդելով` «չամաչել», «պայքարել», «պաշտպանել սեփական իրավունքները», այլև վարորդների: Վերջիններս բառացիորեն «բացատրական և դաստիարակչական» աշխատանք են տանում վարորդների հետ` նրանց համոզելով, որ 100 դրամով սպասարկելը նախևառաջ ձեռնտու է հենց իրենց. «Վերջում մեզանից եք շնորհակալություն հայտնելու»,-վստահեցնում էին նրանք:

«Վարո՛րդ, մեր բոյկոտը քո դեմ չէ: Միացի՛ր քաղաքացիներին գործադուլով: Պաշտպանի՛ր քո իրավունքները: Պահանջի՛ր արժանապատիվ աշխատավարձ»,-նշված է թռուցիկների վրա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ