Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«Ակտիվ քաղաքացիների փոխարեն թող արտագաղթեն գծատերերը»

«Ակտիվ քաղաքացիների փոխարեն թող արտագաղթեն գծատերերը»
22.07.2013 | 14:35

Չնայած սոցիալական ցանցերում տարածված հայտարարություններին, քաղաքային տրասնպորտի ուղեվարձի գնի բարձրացման դեմ բողոքի պահանջով միայն հատուկենտ ուսանողներ էին հավաքվել Երևանի քաղաքապետարանի դիմաց: Ներկաներն էլ, որոնք ԵՊՀ-ի ուսանողներ էին հիմնականում, իրենց հասակակիցների պասիվությունը պատճառաբանեցին բուհերում ՀՀԿ-ի ճնշումներով:
«Ուսանողների մեծ մասը ՀՀԿ-ից են, որ դուրս գան, միանան մեզ, բողոքեն, պետք է մնան առանց աշխատանքի, առանց հեռանկարի»,- մեզ հետ զրույցում նշեց բողոքավոր երիտասարդներից մեկը:
Մինչ ուսանողները սպասում էին Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների մոտ գործուղված իրենց ընկերների վերադարձին, որոնք էլ պետք է հայտնեին բանակցությունների արդյունքների մասին, զրույցին միացան և իրենց վրդովմունքը սկսեցին հայտնել տարբեր խնդիրներով քաղաքապետարան դիմող քաղաքացիները: Մի տարեց կին, օրինակ, նշեց, որ ինքը Նորքի զանգվածներից է հասել կենտրոն, երթուղայինի մեջ եղել է ընդամենը հինգ ուղևոր, բոլորն էլ վճարել են 150 դրամ, քանի որ տրանսպորտի վրա փակցված է եղել գինը: Մեկ ուրիշը հայտնեց, որ գծատերերից մեկը (անունը չցանկացավ նշել) ասել է, որ եթե տրանսպորտի գինը մնա նույնը, ինքը մեկնելու է Հայաստանից:
«Ավելի լավ, ինչքան շատ նման մարդիկ մեկնեն, մենք կշահենք, թող նրանք մեկնեն, մնան ակտիվ, պայքարող քաաքացիները»,- զրույցին միջամտեց դեռատի ուսանողուհիներից մեկը:
«Թող գնան, դառնան ռուսի ճորտը»,- զայրացած նետեց մեկ ուրիշ քաղաքացի ու հեռացավ:
Ակցիայի կազմակերպիչներից Կարեն Սիմոնյանը, ով ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտ է, «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական խորհրդի անդամ, մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց առաջարկը վերաբերում էր ուսանողների համար 100 դրամ սակագին սահմանելուն:
«Մենք հանդես ենք գալիս ուսանողության շահերի պաշտպանությամբ, ներկայացնում ենք ուսանողությանը: Իհարկե, մեզ էլ է ցանկալի, որ հասարակության խոցելի խավերն օգտվեն նախկին սակագնից»,- ասաց նա, տեղեկացնելով, որ ակցիայի կազմակերպիչները հանդիպել են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի հարցերով համակարգող մարմնի ղեկավար Հենրիկ Նավասարդյանի հետ, ներկայացրել են իրենց առաջարկը: Դե, այստեղ էլ ուսանողներին վստահեցրել են, որ իրենց առաջարկը կքննարկեն ու կգտնեն նրանց գոհացնելու հարմար տարբերակ: Իրենք էլ հեռացել են ու հիմա պետք է սպասեն, թե ինչ են մտմտում քաղաքապետարանում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 876

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ