ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Սարի թաղի «բլած» ավտոբուսներն էլ թանկացան. «Արա՛, լրիվ եք ձեռ առե՞լ»

Սարի թաղի «բլած» ավտոբուսներն էլ թանկացան. «Արա՛, լրիվ եք ձեռ առե՞լ»
20.07.2013 | 21:53

«Ինչ-ինչ, բայց Սարի թաղն սպասարկող մարդատար «կաշկեքը» չպիտի թանկացնեին: Իբր 100-ին շատ մի գոհ էինք, հիմա էլ` 150 դրա՞մ: Մինչև մոստի տակ էդ դքերը «խալաստո» են իջնում, նրանից հետո էլ մի կերպ քարշ տալով իրանց կաշկեքը` մեզ մի կերպ տեղ են հասցնում ...արա՛, լրիվ եք ձեռ առե՞լ»,-իր զայրույթն ու դժգոհությունը չգիտեր ինչպես արտահայտեր ինձ հարևան, Բժշկական համալսարանի ուսանող, շատ կիրթ և դաստիարակված Աշոտը: Թերևս Աշոտի խոսքերը, ում ներկայացնում եմ «կիրթ և դաստիարակված», կարող է նրա անձի նկատմամբ հակառակ կարծիք ձևավորել, բայց ես, ում Աստծո կամոք նույնպես վիճակված է բնակվել այս թաղում, ավելի քան նորմալ եմ ընդունում նրա հնչեցրած որակումները: Դա հավասարակշռված, ադեկվատ մտածողությամբ մարդու խոսքեր են:

Ցանկացած շատ թե քիչ հասկացողության տեր մարդ կտրամաբանի` ինչպե՞ս է լինում, որ ողջ տարին անսարք վիճակում գտնվող խարխլված, քայքայված, իր դարն ապրած «հազվագյուտ» մակնիշի (՞) ավտոբուսները, որոնց «ավտոբուս» անվանելն իմ կողմից ուղղակի ճոխություն կլինի (որովհետև մինչ օրս նորմալ չեն սպասարկել, մի օր ժամանակին տեղ չեն հասցրել, միշտ անսարք են եղել, էլ չեմ ասում, որ 30 րոպեն մեկ են իրենց պարտականությունը կատարել), հանկարծ դարձան 150 դրամ: Մեկը չկա ասի`ձեր սպասարկումն արժի՞ էդքան:

ՈՒղիղ մեկ տարի է, քաղաքապետարանը փափուկ բարձ է դնում գլխներիս տակ, վստահեցնելով, որ այս, բառիս ամենաիսկական իմաստով` «կաշկեքը» (թող չնեղանա գծի տերը, կամ էլ` նեղանում է` նեղանա, թքա՛ծ. ասում են չէ՞ իրերը պետք է իրենց անուններով կոչել), վաղուց պետք էր փոխարինվեր ավտոբուսներով, կրկնում եմ`ավտոբուսներով: Քաղաքապետարանը ուղիղ մեկ տարի առաջ խոստացավ`վատագույն դեպքում դրանց թիվն ավելացնել, որ գոնե մարդկանց իրար գլխի լցրած չտեղափոխեն...

Տեսնես այդ ի՞նչ հիմունքերով, կամ ինչի՞ց ելնելով են ուղեվարձ թանկացնում: Գոնե ամոթ ունենան, ո՞նց են ուտելու էդ փողը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հ.Գ. Կդիմանամ մինչև երկուշաբթի, և քաղաքապետարանից կպահանջեմ բացատրություն, կպահանջեմ բոլորի անունից...Թող հասկանան, որ հիմարացնելը դեռ հարցի լուծում չէ:

Դիտվել է՝ 1422

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ