Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Լոպեսը ընչաքաղց է հայ օլիգարխների հանգույն

Լոպեսը ընչաքաղց է հայ օլիգարխների հանգույն
13.07.2013 | 15:15

Եթե աշխարհը մի օր կործանվի, ապա մարդու` Աստծո պատվիրաններից հեռանալու հետևանքով է լինելու: Հապա ձեր շուրջ նայեք` Հայաստանում քանիսը կան, որ ագահությունից քիչ է մնում շրջապատի արյունը խմեն, ինչ է թե մի երկու «քոռ կոպեկ» ավել ունենան: Դե աշխարհն էլ` Հայաստանի պես, էնքան ագահ ու ընչաքաղց, որ երբեմն զարմանում ես, թե էս մոլորակը ոնց է էս բացասականությունը «ուսերին» պտտվում:
Human rights Foundation իրավապաշտպան կազմակերպության դիտարկմամբ` Ջենիֆեր Լոպեսը մոտ 10 մլն դոլար է աշխատել՝ նախկին սովետական տարածքում բռնապետների առջև ելույթ ունենալով: Կազմակերպությունը երգչուհու վարքագիծը համարել է ընչաքաղցության հետևանք: Հրապարակված հաշվետվության մեջ ասվում է, որ նա հրավեր է ընդունում այնպիսի մարդկանցից, ովքեր հեռավոր պատկերացում անգամ չունեն ժողովրդավարության մասին: Վերջին անգամ իրավապաշտպանները վրդովված էին Լոպեսի` Թուրքմենիայում ունեցած ելույթով, ուր նա եղել է այդ երկրի նախագահ Գուրբանգուլ Բերդիմուհամեդովի հրավերով՝ վերջինիս ծննդյան օրվա առթիվ:
10 մլն դոլարը շատ մեծ գումար է: Դրանով աֆրիկյան մի քանի գյուղում կարելի էր ջրագիծ անցկացնել, մի քանի փոքրիկ արտադրություններ ստեղծել գործազուրկների համար, կարելի էր հումանիտար օգնություն ուղարկել պատերազմի մեջ գտնվող որևէ երկրի սովի մատնված բնակչությանը, ասենք` Սիրիայի: Շատ բան կարելի էր անել: Բայց, մեծ հաշվով, ի՞նչ տարբերություն, ասենք, ագահ Լոպեսի, ով ադամանդապատ զգեստ է կրում, մոլորակի մեծ թվով բնակչության սովի ու աղքատության կողքին, ու ոչ պակաս ագահ հայ օլիգարխի միջև, ով նույնիսկ եթե եկեղեցի է կառուցում, ապա միայն անձական փառասիրությանը հագուրդ տալու համար:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1666

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ