ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Անպաշտպան գրքերն ու ՀՀ օրենքը

Անպաշտպան գրքերն ու ՀՀ օրենքը
05.07.2013 | 12:06

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ գտնվող գետնանցումի երբեմնի ամենամեծ, ամենահայտնի գրքի շուկայի փակումը երևանցիները ընդունեցին դժգոհությամբ, գրավաճառները միառժամանակ մնացին գործազուրկ: Գրքի ավանդական շուկան, կարծես թե, գտել է իր կանգառը. Աբովյան փողոցի հ.36/2 հասցեում (կամերային տան մոտակայքում) գրքի բացօթյա վաճառքի սրահի կառուցման համար տրվել է շինարարության թույլտվություն: Արդեն իսկ կարելի է գրքեր ձեռք բերել նշված տարածքից, մոտ օրերս էլ տեղի էր ունենալու սրահի բացումը: Գրավաճառները սակայն մեզ տեղեկացրին, որ խնդիրներ ունեն: Քաղաքապետը իրենց հնարավորություն է տվել տնօրինել տարածքը, շինարարություն անել: Քանի որ գործ ունեն գրքի հետ, ծածկել են ոչ միայն շինության վերնամասը, այլև կողային ճակատները: Վերջինս համարվում է ապօրինի: «Չեն սպասում, քաղաքապետը գա, որոշում կայացնի, գալու են քանդեն: Բացման օրը երբ կլինի, կլինի-չի լինի` չգիտենք»,- ասաց գրավաճառներից մեկը:

«Գրավաճառների մտահոգությունը հետևյալն է. ապօրինի համարվող ծածկերը քաղաքապետարանը քանդելու է, մինչդեռ դրանք պաշտապնելու են գրքերը անձրևից : Չե ՞ն լինելու արդյոք զիջումներ»:

Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված մեր հարցմանը ` աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից տեղեկացրին, որ կառուցապատողի կողմից չի պահպանվել նախագծի պահանջները, համաձայն որի` նշված հասցեում նախատեսվել է իրականացնել գոյություն ունեցող բացօթյա շինության երեք կողային մասերի ընդլայնում և ծածկի կառուցում՝ առանց կողային ճակատների փակման:
«Բացօթյա գրքի վաճառքի սրահի ներկայիս հաստատված նախագծի պայմանների և լուծումների հնարավոր փոփոխությունները կառուցապատողը պարտավոր էր քննարկել նախապես և օրենքի շրջանակներում նախագծային փաստաթղթերի հնարավոր փոփոխությունների համաձայնեցումից հետո կատարեր անհրաժեշտ շինարարական աշխատանքներ»,- նշված է պատասխան նամակում:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները միջոցներ են ձեռնարկում նշված նախագծային խախտումների վերացման ուղղությամբ. տեղադրված ցուցափեղկերն ամբողջությամբ ապամոնտաժվել են, միաժամանակ պահանջ է ներկայացվել կառուցապատողին քանդել նաև այգու հետիոտն արահետից դեպի հիշյալ շինության մոտեցման համար կանաչ գոտում ստեղծված բետոնե հարթակներն ու վերականգնել կանաչ գոտին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1328

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ