Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Սեռավարակից խուսափելու համար միայն պահպանակը բավարար չէ, պետք է ունենալ հավատարիմ զուգընկեր

Սեռավարակից խուսափելու համար միայն պահպանակը բավարար չէ, պետք  է ունենալ հավատարիմ զուգընկեր
04.07.2013 | 21:47

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի մաշկաբան, սեռավարակաբան Կարեն ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ու «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդունարանի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռուսուդան, այսօր, հրավիրված ասուլիսում խոսեցին անպաշտպան սեռական հարաբերության հետևանքներից առաջացած բարդությունների և անցանկալի հղիության մասին:

Ըստ մասնագետների, սեռական վարակներից խուսափելու համար միայն պահպանակ օգտագործելը բավարար չէ, պետք է ունենալ նաև հավատարիմ զուգընկեր:Կարեն Վարդանյանի փոխանցմամբ, 100 սեռավարակների մոտ 15-ն է ստանում բուժում, մնացած 85-ը ինչ-ինչ պատճառներով մնում է չբուժված:

«Ցավալին այն է, որ սեռավարակները հաճախ ամաչում եմ դեղատնից պահպանակ գնել, ամաչում են դեղատան աշխատողից, իսկ Եվրոպայում այդ խնդիրը չկա` պահպանակ գնելիս շփումը գնողի և վաճառողի միջև հասցված է նվազագույնի»,-ասաց մաշկաբանը` նշելով, որ իրեն դիմող սեռավարակների մեծ մասը 18-24 տարեկան տղամարդիկ են, իսկ կանայք նախընտրում են բուժվել գինեկոլոգների մոտ

Մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդանի խոսքով էլ ամենամտահոգիչը անպտղությունն է, ինչը Հայաստանի կտրվածքով 14-15 տոկոս է: Ռուսուդան տեղեկացրեց, որ չպաշտպանված սեռական հարաբերությունները շատ հաճախ ավարտվում են հղիությամբ, ինչը բնականաբար անցանկալի հղիություն է: Իսկ այդ հղիությունը ընդհատելու համար փոխանակ խորհրդակցեն բժշկի հետ, ինքնագործունեությամբ են զբաղվում`դեղատներից գնելով հղիությունն ընդհատող դեղեր:

Գինեկոլոգը գտնում է, որ մեզ մոտ չկա սեռական հարաբերություն ունենալու կուլտուրա, որ մենք, հայերս, այս հարցում փորձում ենք հետևել Եվրոպային, բայց մոռանում ենք, որ այնտեղ, բացի ազատ սեռական կյանքով ապրելուց, հենց դպրոցական հասակից տրվում է սեռական ճիշտ դաստիարակություն, որը մեզ մոտ բացակայում է. «Սեռական դաստիարակություն դասավանդող մասնագետները պետք է կարողանան ճիշտ ընտրել իրենց թիրախները, եթե անչափահասների մասին ենք խոսում, նրանց պետք է տալ նախնական գիտելիքներ սեռական օրգանների կառուցվածքի և հիգիենայի մասին, իսկ եթե գործ ունենք ռիսկային վարքագիծ ունեցող անձանց հետ, նրանց հետ պետք է խոսել անվտանգ սեռական հարաբերությունների մասին»,-մանամասնեց մասնագետը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2799

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ