ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Կ.Դանիելյան.«Հիվանդին բուժողը բժիշկն է»

Կ.Դանիելյան.«Հիվանդին բուժողը բժիշկն է»
22.06.2013 | 19:25

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Կարինե ԴԱՆԻԵԼՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ -ում տուրիզմի զարգացման հեռանկարների, զբոսաշրջության ներկա տեմպերի, ինչպես նաև Հրապարակի «խնդրին», հայտնեց իր տեսակետները:

Կ. Դանիելյանի խոսքով, Հրապարակի խնդիրը շատ ավելի գլոբալ է, քան թվում է: «Բոլորն ասում են, թե Երևանը նման է Փարիզին, ինչի են այն Նյու Յորք դարձնում։ Ստեղծվել է քաղաքաշինական խորհուրդ, որը, սակայն, դեռևս ոչինչ չի ասել»,-ասաց էկոլոգը և բացատրեց, թե ինչու է հանրությունը այդքան բացասական վերաբերվում հրապարակի վերակառուցմանը. «Բոլորն ընկալում են այն իբրև հարված մեր պետականությանը, քանի որ Հրապարակն ընկալվում է նաև որպես պետականության սիմվոլ։ Ցավոք, հիմա չկա Լենինի արձանի տարածքը, իսկ պատվանդանը քանդվեց։ Այն խորհրդանշում էր մեր պատմությունը։ Եղել են բազմաթիվ մրցույթներ, որոնք վտանգավոր չեն եղել, բայց խոսել կարդինալ փոփոխությունների մասին՝ դա արդեն վտանգավոր է»:
Ըստ Դանիելյանի,Երևանի ճարտարապետությունը թույլ չի տալիս, որպեսզի Երևանում կառուցվեն բազմահարկ շենքեր։ Այդ իսկ պատճառով խոցելի է հատկապես Երևանի Կենտրոնը, Հրազդան կիրճին հարող տարածքը, որտեղ և կառուցվում են հիմնական բարձրահարկ շենքերը։ «Օպերայի շենքի քարերը նույնպես վտանգված են։ Սա շատ լուրջ խնդիր է, որը ոչ միայն ճարտարապետների, այլ յուրաքանչյուրիս խնդիրն է։ Ճարտարապետներն ասում են, թե իրենց խնդիր չէ, և ոչ ոք իրավունք չունի խոսելու, բայց հիվանդին բուժողը բժիշկն է։ Առաջին հերթին գինեկոլոգները պետք է խոսեն, քանի որ նա է առաջինը նկատում վտանգավոր և աննորմալ ծնունդները։ Աննորմալ երեխաները ծնվում են սխալ քաղաքաշինության արդյունքում։ Եթե մենք փոխում ենք նորմալ բնակլիմայական պայմաններն ու ստեղծում անապատային ու կիսաանապատային կենտրոն, ապա չպետք է զարմանանք աննորմալ ծնունդներից, օձերից ու կարիճներից»,-մանրամասնեց բանախոսը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ