Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Մեր տեսակն ինքնակործանման մեխանիզմ ունի իր մեջ

Մեր տեսակն ինքնակործանման մեխանիզմ ունի իր մեջ
07.06.2013 | 11:58

Այն, որ յուրաքանչյուր մարդ ունի իրավունքներ, ապացուցման կարիք չունի։ Բայց ո՞րն է մարդու իրավունքի չափն ու սահմանը։ Ոմանք պնդում են, թե այն սահմանափակվում է քո նմանի իրավունքների սահմանագծում։ Ոմանք էլ թե` տվյալ երկրի մարդու իրավունքների սահմանը երկրում ընդունված օրենքների շրջանակում է։ Երրորդներն էլ այն կարծիքին են, թե մարդու իրավունքները անսահմանափակ պետք է լինեն։ Ասել է` ինչ ուզենք, այն էլ անենք։

Ի վերջո, ո՞րն է մարդու իրավունքների սահմանը։
Այս կարևոր հարցը քննելուց առաջ, նախ մտաբերենք, թե ինչ է ասում մարդաստեղծ Արարիչը մեզ տրված իրավունքների մասին։ Աստված մարդուն ազատ ընտրության իրավունքով հանդերձ ստեղծեց ու ասաց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան, իշխեցե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»:
Այս ամենն ադամական սերնդի իրավունքների սահմաններում էր, համարյա անսահման էր, եթե Ադամը պահեր այն միակ պայմանը, որ դրեց Արարիչը. «Աստված դրախտ տնկեց Եդեմում՝ արևելյան կողմը, և այնտեղ դրեց Իր ստեղծած մարդուն: Տեր Աստված երկրից բուսցրեց նաև ամեն տեսակի գեղեցկատեսիլ ու համեղ մրգեր տվող ծառեր, իսկ կենաց ծառը, այսինքն` բարու և չարի գիտության ծառը, տնկեց դրախտի մեջտեղում: Տեր Աստված պատվիրեց. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 9-17)։
Իսկ Հիսուսը տվեց այդ սահմանի ոսկե օրենքը. «Դիմացինիդ արա՛ այն, ինչը որ դու կուզենաս նա քեզ անի»։
Իսկ թե ինչ պատահեց Ադամի և իր սերնդի հետ, երբ նա խախտեց իրեն տված իրավունքների սահմանը, գիտենք։ Հետևանքը եղավ այն, որ ողջ մարդկությունը մինչ օրս տառապում է մահով ու գերեզմանով։
ՈՒրեմն, մարդու իրավունքների օգտառատ սահմանափակումը ի շահ է հենց իր՝ մարդու համար, որովհետև «հոմո սափիենս» մեր տեսակն ինքնակործանման մեխանիզմ ունի իր մեջ։ Փորձիր զավակիդ բոլոր իրավունքները, տվյալ դեպքում` ցանկությունները, կատարել, ու կտեսնես դրա ցավալի հետևանքները։ Այդ պատճառով Սողոմոն իմաստունն ասում է. «Անմտությունը բորբոքված է երիտասարդի սրտում. գավազանը և խրատը հեռու կպահեն դրանից» (Առակներ 22.15)։ Իսկ ժողովուրդն ասում է. «Գիժ արյուն կա դեռ մեջը, խրատի սանձը մի թող ձեռքիցդ»։
Այժմ անդրադառնանք հիմնական ասելիքին։
Օրերս ծանոթներիցս մեկը վերադարձավ Գերմանիա կատարած գործուղումից։ Դեսից¬դենից, այդ երկրի գովելի օրինապահությունից ու բարգավաճ կենցաղից խոսելուց հետո նա պատմեց հետևյալը. «Ընկերս մի ժամանակ Հայաստանում էր ապրում, գործն էլ լավ էր, բայց ավելի բարձր աշխատավարձով աշխատանք առաջարկեցին Գերմանիայում, նա էլ վերցրեց կնոջն ու երեխաներին և տեղափոխվեց Գերմանիա։ Որոշեցին իրենց փոքրահասակ տղային մանկապարտեզ տանել, որ կարողանան աշխատել։ Երեխան, որպես տղա, իր նախընտրած խաղալիքներն ուներ` տանկեր, զինվորներ, ատրճանակ և այլն, և առանց դրանց չի գնում մանկապարտեզ։ Այդ ամենը դրեցին մի տոպրակի մեջ ու երեխային տարան մանկապարտեզ։ Երբ երեկոյան պայմանավորված ժամին գնացին երեխային տուն տանելու, դաստիարակչուհին դժգոհ արտահայտությամբ բողոքեց ծնողներին, թե լավ բան չի կատարվել։ Նրանք անհանգստացան, թե իրենց տղան չարություն է արել։ Գերմանուհի դաստիարակչուհին, սակայն, լուրջ ու հանդիմանական տոնով ասաց` ո՛չ, երեխան չէ տհաճության պատճառը, այլ ծնողները, քանի որ երեխայի հետ մանկապարտեզ են բերել զուտ տղայական խաղալիքներ, դրանով իսկ խախտելով երեխայի իրավունքները։ Ծնողներն ապշած լսում էին վրդովված դաստիարակչուհուն ու չէին հասկանում, թե ինչպես են խախտել իրենց երեխայի իրավունքները։ ՈՒ երբ խնդրեցին պարզաբանել, դաստիարակչուհին բացատրեց, որ իրենց երկրում բոլոր երեխաներին՝ լինի տղա, թե աղջիկ, դեռ մանուկ հասակից թողնում են, որ իրենք ընտրեն իրենց ուզած «սեռային օրիենտացիան»։ Ասել է` եթե տղա երեխան ուզում է արվամոլ դառնալ, ապա ոչ մեկին տրված չէ նրա իրավունքները սահմանափակել։ Ինչպես և աղջկան, եթե վերջինս լեսբուհիների ուղղվածությունն է ընտրում»։ Այս եվրո¬«դաստիարակչական» նորությունը լսելուց հետո հայ ծնողները սկսում են «փիքր անել»` արժե՞ր հանուն բարձր աշխատավարձի կորցնել ընտանիքի ապագա պատիվն ու «նամուսը»։
Պանդխտության պատրաստվող հարգելի հայորդիներ, «տաք երկրներ» կամ «մարդու իրավունքները հարգող ու պահող հասարակություն» չվելուց առաջ լա՜վ մտածեք` յոթ չափեք՝ մեկ կտրեք, նոր ոտավորվեք, որ հետո գլխներիդ չտաք, երբ տղան մի օր իր նման տղա զուգընկերոջ հետ գա տուն և ասի. «Ահա իմ ընտրած կյանքի ընկերը, որի հետ պիտի ամուսնանամ»։ Կամ էլ չխելագարվեք, երբ նոր¬նոր արբունքի հասած աղջիկն իր նման մի աղջկա, իմա` «բոյ ֆրենդի», գրկախառնված գա տուն, գիշերը նրա հետ անցկացնելու պայմանով, ու դուք ծպտուն հանելու իրավունք իսկ չեք ունենա, քանի որ տվյալ երկրի օրենքներով երեխաների իրավունքները խախտելու համար ձեզ կբանտարկեն կամ էլ ծնողական իրավունքներից կզրկեն։
Միասեռական սոդոմական պղծախտից պաշտպանվելու համար վերջերս Ռուսաստանի Պետդուման օրենք ընդունեց` արգելել բոլոր տեսակի սեռական ազատ ուղղվածության վերաբերյալ գովազդերն ու քարոզչությունները անչափահասների շրջանում, այլապես մեծ տուգանքներ են սպասում օրինախախտներին։ Իսկ մենք` հայաստանցիներս, ինչպե՞ս ենք դիմակայելու այդ ախտին, եթե առաջին քայլն արդեն արվել է` հավասար իրավունքներ են տրվել սեռական բոլոր «շեղվածներին»։
Որպեսզի ընթերցողն ավելի լավ պատկերացնի սոդոմախտի վտանգը, աշխարհում դրա տարածման արագությունը, խոսենք թվերով։
Առաջինն ամբողջ աշխարհում սոդոմականներին ամուսնության իրավունք տվեցին Նիդերլանդներում՝ 1979-ին, իսկ 2001-ին քվեարկությամբ ընդունեցին պետականորեն։ 1986-ին Դանիան վարակվեց սոդոմախտով։ Հաջորդ տարի` Շվեդիան (1987 թ.)։ 1991-ին հիշատակված երկրների շարքը համալրեց Նորվեգիան, որն ամենաբարձր կենսամակարդակ ունեցող երկրներից մեկն է։ Երեք տարի անց՝ 1994-ին, «ընկավ» Իսրայելը, որի կրոնական դավանանքի (Մովսիսական օրենքի) համաձայն` սոդոմականներին պետք է քարկոծելով սպանել։ Եվս երեք տարի, ու 1996-ին «ընկավ» Իսլանդիան, իսկ չորս տարի անց՝ 1999-ին միանգամից երեք երկրներ՝ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը, Բելգիան ու Ֆրանսիան։ 2000 թ. դարձյալ երեք երկրներ՝ Նոր Զելանդիան, Կանադան, Գերմանիան։ 2001 թ.` Չեխիան, Ֆինլանդիան, Բելգիան, Պորտուգալիան։ 2003 թ.` Հորվաթիան, հաջորդ տարի՝ 2004-ին, Լյուքսեմբուրգը, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։ 2005-ին` Սլովենիան, հետո Իսպանիան (կաթոլիկական դավանանքի ամենամեծ երկիրը, որն առաջ կոչվում էր սուրբ Հակոբի երկիր, քանի որ առաջին նահատակ առաքյալի մարմինը այնտեղ է գտնվում), ապա Շվեյցարիան ու Անդորրան։ 2005-ին Կանադան, ապա Բրազիլիան ¥որտեղ 2010-ին տեղի ունեցավ սեռապիղծերի երեքմիլիոնանոց «հիթ-շքերթը»)։ 2007-ին ՈՒրուգվայը, 2008-ին` Ավստրալիան ու Էկվադորը։ 2009-ին Ավստրիան, իսկ ամենավերջինները (առայժմ)` Արգենտինան, Իռլանդիան ու Մեքսիկան։ Հաջորդ երկիրը դարձավ սոցիալիստական Կուբան, որը վաղուց էր դարձել հարուստների սեռամոլության զվարճատեղի։
Կործանիչ այդ ախտով վարակված են նաև մուսուլմանական երկրները։
Իսկ հետո «անպտուղ» ընտանիքներին թույլ տվեցին երեխաներ որդեգրել։ Սկիզբը դրեց Նիդերլանդները, հետո Բրազիլիան, Արգենտինան, Դանիան, ՈՒրուգվայը, Ֆինլանդիան, Նորվեգիան, Իսրայելը, Բելգիան, Իսլանդիան, Անդորրան, Իսպանիան, Գերմանիան, Շվեդիան։ Անգամ օրենք է մշակվում հանելու հայր, մայր անվանումները ու դնելու առաջին ծնող, երկրորդ ծնող տերմինը, որ երեխան «չշփոթի» պապային ու մամային։ Իսկ հետո՞։ Պարզ չէ՞` երեխան ինչ տեսնի, այն էլ կսովորի։
Իսկ ի՞նչ անենք մենք, որ ամբողջ սրտով դեմ ենք «լիբերալ, ազատ իրավունքներով» սոդոմական ախտով վարակված հասարակությանը։ Պատասխանը մեկն է. «… քանի որ այս ամենն այսպես պիտի լուծվի, ուրեմն ինչպիսի՜ մարդիկ պետք է լինեք դուք. սուրբ վարմունքով և աստվածապաշտ ընթացքով՝ սպասելով և հասնել ջանալով Տիրոջ օրվա գալստյանը, երբ հրավառ երկինքը պիտի չքանա, և տարերքը հրկիզվելով պիտի հալվի: Բայց մենք, Աստծո խոստման համաձայն, աչքներս հառած սպասում ենք նոր երկնքի և նոր երկրի, որոնցում արդարությունն է բնակվում» (Բ Պետրոս 3.7-10):
Ասել կուզի, ադամորդիներս մեր իրավունքները պաշտպանել ջանալիս, մոռացել ենք Տեր Աստծո ունեցած իրավունքները ադամորդիներիս հանդեպ։
Տերը գալիս է։
Եվ թող Ֆրանսիայում միասեռականների օրենքի դեմ պայքարողների օրինակը այսօր մեզ սթափեցնի, որը վաղը, Աստված մի արասցե, մենք նույն վիճակում չհայտնվենք։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2245

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ