Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Շնորհիվ ՀՀԿ-ի` Երևանի եզդի համայնքն ունի մայրաքաղաքի ավագանու անդամ

Շնորհիվ ՀՀԿ-ի` Երևանի եզդի համայնքն  ունի մայրաքաղաքի ավագանու անդամ
31.05.2013 | 11:03

Դեռևս 2008 թվականին, երբ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի թեկնածու էր, նրան հարցրել էին. «Եզդիները հայտարարել են, որ նախագահական ընտրություններում պաշտպանելու են Ձեր թեկնածությունը, ինչը լրատվամիջոցներում արժանացավ տարբեր մեկնաբանությունների։ Ինչպե՞ս եք դրան վերաբերվում»։
«Չարությունը գնահատելը չափազանց բարդ է,- պատասխանել էր Սերժ Սարգսյանը:- Ես ծանոթ եմ այդ տարաբնույթ մեկնաբանություններին և չեմ ուզում մեկնաբանել դրանք։ Ես, իրոք, հպարտ եմ, որ եզդիները հայտարարել են, որ ես իրենց թեկնածուն եմ, որովհետև Հայաստանի նախագահը պետք է լինի նաև բոլորի նախագահը։ Անհնար է կառուցել լավ Հայաստան միայն հայերի համար»։
Սերժ Սարգսյանի` 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրությունների «Նախընտրական ծրագրում» ազգային փոքրամասնությունների վերաբերյալ կարդում ենք. «Ստեղծելու ենք լրացուցիչ հնարավորություններ ազգային փոքրամասնությունների էթնիկ ինքնության պահպանման և մշակութային լիարժեք դրսևորման համար»։ «Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար ընդլայնելու ենք որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունը»։
Ես համոզված եմ, որ ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի սկզբունքների տրամաբանական արդյունքն է, որ Երևան քաղաքի ավագանու անդամ են ընտրվել երկու այլազգիներ` վրացուհի Նատալյա Լափաուրին և եզդի Արմեն Ամոյանը։
Ի միջի այլոց, մյուս կուսակցությունների համամասնական ցուցակներում ես այլազգի թեկնածուի անուն չգտա։
Երևանում ապրում է համարյա 6000 եզդի։ 1990 թվականից ամեն օր Երևանից տրվում է եզդիերեն 30-րոպեանոց ռադիոհաղորդում, հայոց մայրաքաղաքում տպագրվել են 1-9-րդ դասարանների եզդիերեն դպրոցական դասագրքերը, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում տեղադրված է եզդիների ազգային հերոս Ջանգիր Աղայի հուշարձանը, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի լսարաններից մեկը մի քանի ամիս առաջ կոչվեց Ջանգիր Աղայի անունով, ու լսարանում տեղադրվեց նրա կիսանդրին, Երևանի «Եռաբլուր» պանթեոնում թաղված է եզդի ժողովրդի չորս զավակ, Երևանում գործում է եզդիական մի քանի հասարակական կազմակերպություն, լույս է տեսնում մի քանի եզդիական թերթ, հայոց ոստանում է եզդի մտավորականության թվով ամենամեծ ջոկատը։
Առանձնահատուկ շեշտելով Սերժ Սարգսյանի դերը ավագանու համամասնական ցուցակում այլազգի թեկնածուների ներգրավման հարցում, չեմ կարող չնշել, որ նույնիսկ «անզեն աչքով» զգացվում էր ՀՀԿ մյուս անդամների ջերմ վերաբերմունքն ինչպես ավագանու թեկնածու Արմեն Ամոյանի, այնպես էլ ամբողջ եզդի համայնքի (որն այս անգամ բավականին համախմբված էր) նկատմամբ, հատկապես ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից։
Այս օրերին, Երևանի, ինչու չէ, նաև հանրապետության եզդիները մեծ ուրախություն են ապրում, որ մայրաքաղաքի քաղաքապետարանի ավագանու կազմում արդեն ունեն իրենց ներկայացուցիչը և հավատով ու հույսով են նայում իրենց արժանավոր զավակին, ով հետևյալ հավատամքն ունի. «Աշխատանքիս ընթացքում և հետո դրվատանքի արժանի հետք թողնեմ»։

Հասան ԹԱՄՈՅԱՆ
ՀՀ վաստակավոր լրագրող,
Հանրային ռադիոյի «Եզդիների համար հաղորդումների» ավագ խմբագիր

Դիտվել է՝ 1172

Մեկնաբանություններ

­կին փո­խա­րի­նում են մուրճն ու գան­ձա­նա­կը" />
Երբ դա­նա­կին ու դմա­կին փո­խա­րի­նում են մուրճն ու գան­ձա­նա­կը