«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Գրիպ էլ կա, գրիպ էլ

Գրիպ էլ կա, գրիպ էլ
06.02.2013 | 18:06

ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա ԲԱԲԱՅԱՆԻ տեղեկացմամբ` 2012-ին ամբողջ տարվա ընթացքում գրանցվել է բոտուլիզմի 22 դեպք` 37 տուժածով: Դեպքերից 3-ը Երևանում է գրանցվել, մնացածը՝ մարզերում։ 2013-ի առաջին ամսվա ընթացքում արդեն 10 դեպք է գրանցվել. սա, ըստ մասնագետի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր ցուցանիշ է: Բոտուլիզմի հիմնական պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոներն են, որոնք անհրաժեշտ է օգտագործել միայն եռացնելուց հետո: «Նորից եմ կրկնում` մարինադներ, առհասարակ, մի օգտագործեք»,-ասաց Մարգարիտա Բաբայանը:
Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ էլ թեև հավաստիացրեց, որ Հայաստանում այսօր ջրծաղիկի և այլ վարակիչ հիվանդությունների համաճարակ չկա, բայց կան վարակիչ այլ հիվանդություններ, որոնցից է գրիպը և սուր շնչառական մյուս հիվանդությունները: Գրիպի առումով իրավիճակը երկրում շարունակում է կայուն մնալ: Թեև Հայաստանում այդ հիվանդության հետևանքով մահվան դեպքեր չեն արձանագրվել, բայց բանախոսը խորհուրդ տվեց մատների արանքով չնայել դրան և ժամանակին դիմել բժշկին, քանի որ սեզոնային գրիպը կարող է հանգեցնել մահվան, եթե ժամանակին չկանխվեն բարդությունները: Ինքնաբուժությամբ նույնպես չպետք է զբաղվել: Համաճարակը չտարածելու համար գրիպով հիվանդ մարդը չպետք է գտնվի հասարակական վայրերում: «Սուր շնչառական հիվանդությունների հետ կապված անհանգստանալու կարիք չունենք, ներկայումս իրականացնում ենք շաբաթական մոնիթորինգ, որի արդյունքում, նախորդ սեզոնի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազում է նկատվել, և ամբողջ սեզոնը դիտարկելիս մեզ մոտ ֆոնից բարձրացնում չի արձանագրվել»,- ասաց Լ. Ավետիսյանը` նշելով, որ անչափ կարևոր է, որպեսզի հիվանդը հետևի ձեռքերի հիգիենային, հագնվի սեզոնին համապատասխան:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ