ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Երիտասարդական պալատի փոխարեն ստեղծվել է հանքավայր, և ոչ ոք ձայն չի բարձրացնում»

«Երիտասարդական պալատի փոխարեն ստեղծվել է հանքավայր, և ոչ ոք ձայն չի բարձրացնում»
28.01.2013 | 15:14

Երիտասարդական պալատի հեղինակ, ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանն այսօր անդրադառնալով կառույցի անտեղի «ոչնչացմանը», նշեց, որ այն մշակութային կոթող էր, ինչը քանդելն անիմաստ էր: Նրա խոսքով, անհատ ձեռներեց Էդվարդ Ավետիսյանը, ով գնել է կառույցը 700 հազար դոլարով, ասել է, թե կառույցի փոխարեն շքեղ հյուրանոց է կառուցվելու: «2004-ին քանդեցին Երիտասարդական պալատը և այդպես էլ մինչ օրս խոստացված ավելի լավ շինությունը չկառուցեցին: Այդ քանդելու անօրեն պրոցեսը սկսվել է և այդպես էլ շարունակվում է։ Եթե մեկն իր կիսաքանդ տունը որոշում է քանդել, նա քաղաքապետարանից թույլտվություն է խնդրում ոչ միայն քանդելու համար, այլև նախագիծ է ներկայացնում, թե դրա փոխարեն ինչ է կառուցելու։ Երիտասարդական պալատի պահով այդ ամենը չի արվել, ուղղակի ասել են քանդեք` քանդել են»,- լրագրողներին իր մտահոգությունը կիսեց ճարտաարպետը:

Ըստ նրա, անգամ Երվանդ Զախարյանն է տեղյակ եղել այդ մասին, իսկ շենքն ասել են, թե իբրև վթարային լինելու պատճառով է վաճառվում : «Նույնիսկ եթե այդպես է, մենք պետք է վերակառուցեինք այն ու պահպանեինք: Չպետք է թույլ տայինք նման գործողություն իրականացվեր: Այն վթարային չէր: Եթե Մայր տաճարն էլ վթարային լինի, պետք է քանդե՞նք, ինչ է»,- տարակուսեց բանախոսը:
Վերջինիս տեղեկացմամբ, շուրջ 10 տարի կառուցված պալատը այժմ վերածվել է բազալտի շահագործման հանքավայրի ։ «Մի տասը մեքենա է դրել, բազալտը խճի է վերածում և վաճառում է մարդը։ Քաղաքի կենտրոնում ստեղծվել է հանքավայր, հիմա, որ Թռչկանը լիներ, ղալմաղալ կբարձրացնեին, բայց քաղաքի ներսում հանք են բացել, ոչ ոք չի անդրադառնում դրան»:
Շինությունը, որը քանդվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք, հիմնավորել է, որ` «եթե ավելի լավն են կառուցելու, թող քանդե»։
Ինչ վերաբերում է համացանցում հայտնված նախագծին՝ ապա ճարտարապետը նկատեց, թե դա բազմաթիվ նախագծերից մեկն է և որևէ հստակ նախագիծ դեռևս չկա: Երիտասարդական պալատի ճակատագիրը նույնպես անհայտ է: Խնդրի առնչությամբ Երևանի գրեթե բոլոր քաղաքապետերին ուղղված բազմաթիվ նամակները առայսօր մնացել են անարձագանք:
Հ.Պողոսյանը իր զարմանքն արտահայտեց նաև մեր մշակույթի նկատմամբ հասարակության անտարբերության վերաբերյալ: Նրա խոսքով, ամեն ինչի նկատմամբ անտարբերությունը հասկանալի է, նույնիսկ՝ ընտրությունների, բայց հայրենիքի ունեցվածքի նկատմամբ անտարբերությունը անթույլատրելի է:
«Սա կապ չունի քաղաքականության հետ: Դա մեր հարստությունն էր: Մեր քաղաքի պետական սիմվոլները, որոնցից են ԱԳՆ-ի շենքը, Հրապարակը, մեր երկրի հարստությունն են համարվում: Ինչպե՞ս կարելի աղավաղել նրա տեսքը` ինչ-որ հյուրանոցի համար: Այստեղ խնդիրը հյուրանոց կառուցելը չէ, այլ գաղափարական մոտեցումը»,- ընդգծեց ճարտարապետը` հավելելով, որ Հայաստանի ճակատագիրը ևս բարակ թելից է կախված, քանի որ ղեկավարությունը «խելացի» և «գիտակից» մոտեցում չի ցուցաբերում երկրի ապագայի հարցին:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ