Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Մի՜ փչացրեք Ձմեռ պապի և Ձյունանուշի լուսավոր կերպարը, մարդի՜կ

Մի՜ փչացրեք Ձմեռ պապի և Ձյունանուշի լուսավոր կերպարը, մարդի՜կ
15.01.2013 | 15:02

Հին տոմարով Նոր տարին վերջնականապես անցյալում թողեց 2012 թվականը: Ավարտվեցին Երևանի տարբեր համայնքներում տոնական միջոցառումները, որոնք, համոզված եմ, ավելի հիշարժան ու գովելի էին, քան Հանրապետության հրապարակում կազմակերպվածը: Ինչո՞ւ: Եթե հարպարակում «աշխատող» Ձմեռ պապն ու Ձյունանուշը փոքրիկներին րոպեական հաճույքը (լուսանկարվելը, երգուպարը, նվերներ բաժանելը և այլն) պարգևում էին գումարի դիմաց, այն էլ ոչ փոքր (Ձմեռ պապի հետ լուսանկարվելու համար մարդիկ ստիպված էին վճարել 1000 դրամ), ապա որոշ համայնքներում դա արվում էր անվճար և «անշահախնդիր»:
Եթե նկատեցիք, այստեղ ևս ինչ-որ բան այն չէ: Շատ անգամ եմ ինձ հարց տալիս` իսկ ինչո՞ւ է ամեն հետաքրքիր և հաճելի երևույթ «ինչ-որ» բան միշտ փչացնում: Այս հարցը, անշուշտ, շատերին է հուզում. երբ թվում է` ամեն ինչ լավ է, նորմալ, և հանկարծ` «հոպ», ու ամեն ինչ փչացավ, խամրեց,
գունազրկվեց, ու ամենագեղեցիկ տպավորությունները հօդս ցնդեցին:
Խոսքս չերկարացնելով, բերեմ վերը ասվածի մի պարզ, թարմ օրինակ:
Էրեբունի համայնքում, հենց կայարանամերձ հրապարակում, հենց Սասունցի Դավթի արձանի դիմաց երկու օր առաջ գեղեցիկ միջոցառում էր կազմակերվել: Համայնքի ղեկավարությունը որոշել էր հունվարի 13-ին էլ ուրախացնել համայնքի փոքրիկներին` պարգևել նրանց երգ-երաժշտություն, Ձմեռ պապ, Ձյունանուշ, մուլտֆիլմերի որոշ «հերոսների» և ամենակարևորը` նվերներ: Այս ամենը շատ գովելի է:
Բայց, չգիտես ինչու, կողքից դիտողի համար այնպիսի տպավորություն էր, որ այդ նվերները` կոնֆետի տուփերով, տրվում էին այն երեխաներին,
ովքեր Ձմեռ պապի, հատկապես Ձյունանուշի ծանոթ-բարեկամ կամ մտերիմներն էին: Վստահ եմ, որ դա հենց այդպես էլ կար: Երեխաները, որոնք նույնիսկ «երեխաներ» չէին` ավելի տարիքով էին, քան նրանք, որոնք այդպես էլ նվերներ չստացան: Նվերներ ստանում էին նրանք, ովքեր
արդեն ունեին մեկ, երկու, անգամ երեք տուփ, իսկ շատ փոքրիկներ, տխուր, ոմանք էլ արցունքն աչքներին կանգնած դիտում էին այդ տեսարանը: Նույնիսկ նրանց ծնողների խնդրանքին ու թախանձանքին, թե` «երեխան մեղք է, ի՞նչ կլինի, մի հատ տվեք»` ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Ձյունանուշը` բեմահարթակից ձեռքերի շարժումներով միայն հասկացնում էր թե` «վերջացել է», մինչդեռ տոնածառի կողքին կանգնած մեքենայի բաց դռներից նվերների տուփերը պարզ երևում էին: Նվեր չստացավ նույնիսկ հաշմանդամ մի փոքրիկ, ով, սայլակում նստած, մոր ուղեկցությամբ հրապարակ էր եկել:
Հետաքրքիր է, ո՞ւր էին տանելու այդքան կոնֆետները Ձյունանուշն ու Ձմեռ պապը: Տեղյա՞կ է այս մասին ինքը` համայնքապետը, մի՞թե այդպես
վարվելու իրավունք ունեին նրանք: Եվ ընդհանրապես, կարելի՞ էր երեխայի մեջ «սպանել» Ձմեռ պապիկի և Ձյունանուշիկի մասին ունեցած գեղեցիկ, լուսավոր, բարի, հեքիաթային պատկերացումները: Ո՞վ էր տվել նրանց այդ իրավունքը, որպեսզի հետո էլ կողքից չլսեին իրենց մասին վերջիններիս հիասթափված արտահայտությունը, թե` «ի՜նչ վատ Ձմեռ պապիկ ու Ձյունանուշ են»: Ահա թե ինչպիսի նվեր մատուցեցին երեխաներին:
Չանդրադառնալ այս երևույթին չէի կարող: Իսկ ինչո՞ւ աչք փակել: Միթե՞ ավելի լավ չէր լինի, որ ոչինչ չարվեր, քան արվեր այսպես :
Այս փոքրիկ միջադեպը առիթ էր մեկ անգամ էլ դեմ գնալ և չհամաձայնել շատերի կողմից ընդունված այն կարծիքի հետ, թե լրագրողն ամեն ինչում «կեղտ» է փնտրում, հակված է վատը տեսնելու, գեղեցիկն ու բարին սևացնելու: Այդպես չէ, հավատացե՜ք: Պարզապես, մի՜ փչացրեք երեխայի ենթագիտակցության մեջ «նստած» վեհի, գեղեցիկի, կախարդականի տեսլականը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5309

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ