Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Կադաստրի կոմիտեն լավատես է

Կադաստրի կոմիտեն լավատես է
11.01.2013 | 16:06

«Անշարժ գույքի շուկայում 2013-ին հնարավոր է գների որոշակի աճ և կայունություն։ Ինչը պայմանավորված է տնտեսական զարգացումներով»,- ասաց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը, ամփոփելով 2012-ը։ Նման դրական կանխատեսումների հիմքում, ըստ բանախոսի, նկատվող տնտեսական աճն է, որը սկսվել է 2011-ին։

Եթե նշված կանխատեսումն արդարացվի, ապա այս տարի անշարժ գույքի պահանջարկը, ինչպես նաև գները կբարձրանան, ինչը կնշանակի, որ իսկապես տնտեսությունը որոշ չափով աշխուժացել է։ Ինչևէ, սա ապագայում, իսկ այժմ կոմիտեի նախագահը թվերով ու համեմատություններով ներկայացրեց 2013-ը։ Տարածքային ստորաբաժանումների կողմից տարվա ընթացքում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների շուրջ 173713 պետական գրանցում և շարժական գույքի գրավի ու լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքի շուրջ 574 գրանցում։ Համապատասխանաբար 2011-ին անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների գրանցումը կազմել է 191767 (նվազել է 9,4 %-ով), շարժական գույքի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի թիվը կազմել է 980 (նվազել է 41 %-ով)։ Սպասարկման գրասնյակներում ընդունվել է 332636 դիմում, կողմերի ստորագրությունների իսկության ճանաչմամբ կնքվել է 7309 պայմանագիր։ Ներդրված էլեկտրոնային համակարգի միջոցով առցանց ընդունվել է 1317 դիմում, տրամադրվել է 337480 միավոր անշարժ գույքի վերաբերյալ տեղեկություն։ Չնայած անշարժ գույքի շուկայում նկատվող նվազեցման միտումներին, այնուհանդերձ, դրական արդյունք է արձանագրվել այն ոլորտում, որտեղ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն ուղղակի ազդեցություն ունի։ Ըստ ներկայացվածի` իրավունքի պետական գրանցման համար տրված դիմումներով մերժվածների քանակը կտրուկ նվազել է, իսկ տեղեկատվության համար տրված դիմումներով այն գրեթե վերացել է։ Մասնավորապես, իրավունքի գրանցման և տեղեկատվության տրամադրված ընդհանուր դիմումների մեջ մերժումների քանակը 2010-ին կազմել է 10 %, 2011-ին` 7,9 %, 2012-ին` 5,5 %։ «Այսօր անհիմն մերժումներ գրեթե չեն լինում, հետևաբար վերացել է քաղաքացիների կողմից կրկնակի դիմելու անհրաժեշտությունը։ Ավելին, այն հանգեցրել է նաև վեճերը դատական կարգով լուծելու անհրաժեշտությունը. 2012-ին այն նվազել է 37 %-ով։
Պատասխանելով լրագրողների հարցերին` կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը նկատեց, որ ընդհանուր առմամբ պետական գրանցման համար սահմանված պետական գները ՀՀ-ում ավելի ցածր են բոլոր երկրների համեմատ։ Ինչ վերաբերում է անշարժ գույքի շուկայում պահանջարկի և գների նվազեցմանը, ապա բանախոսը նշեց, որ տենդենցը համաշխարհային է` կապված գլոբալ ճգնաժամի հետ։ Ի դեպ նկատենք, որ պետական պաշտոնյայի բերած թվերը փաստոում են, որ տարվա վերջին եռամսյակում առանձնակի աշխուժություն գործարքների առումով չի գրանցվել անշարժ գույքի շուկայում` կապված սիրիահայերի ներգաղթի հետ։ Կոմիտեի նախագահը մեր այս դիտարկումը չժխտեց և նկատեց, որ ավելի շատ ավելացել են վարձակալության գործարքները։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2319

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ