«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նպաստը վատ ճակատագիր ունեցավ

Նպաստը վատ ճակատագիր ունեցավ
10.01.2013 | 15:32

Նպաստառուները «փողերի ձեռքը կրակն են ընկել` չգիտեն ինչ անել, և դրա համար հայրենի կառավարությունն այսօր որոշեց թեթևացնել նրանց բեռը. 2013-ին նպաստների չափը թողնելով անփոփոխ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց, որ այս տարվա նպաստների չափը կլինի նույնքան, որքան հաստատված էր 2012-ին։ Այլ կերպ ասած, ոչ միայն աշխատավարձերի, այլև նպաստների բարձրացում չի սպասվում։ Այսինքն, մի կողմից` միջազգային կազմակերպությունները Հայաստանում տնտեսական դրական տեղաշարժ են արձանագրում, մյուս կողմից` այդ դրականն իր վրա չի զգում քաղաքացին։ Ինչևէ, հիշեցնենք, որ ընտանիքի անապահովության սահմանային միավոր է սահմանվել 30,00-ն, ընտանեկան նպաստի բազային մաս` 16 հազար դրամը: Հաստատվել են 30,01-35,00, 35,01-39,00, 39,01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներին տրվող հավելումները: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափ է սահմանվել 50 հազար դրամը, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար` 430 հազար դրամը, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18 հազար դրամը: Հայաստանի զոհված ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափ է սահմանվել 250 հազար դրամը, զոհված` առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 150 հազար դրամը, զոհված` երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 100 հազար դրամ: Այս նույն թվերը կգործեն նաև 2013-ին։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1953

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ