«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Կարող ա՞ ես եկել եմ սեր բացատրվելու Աղվան Հովսեփյանի հետ»

«Կարող ա՞ ես եկել եմ սեր բացատրվելու Աղվան Հովսեփյանի հետ»
08.12.2012 | 14:32

Երեկ առավոտյան քաղաքացիների բազմություն էր հավաքվել կառավարության շենքի դիմաց: Նրանք վարչապետից պահանջում էին ընդունել և լսել իրենց բողոքը: Որքան կարողացա պարզել, նրանք այն քաղաքացիներն էին, ովքեր տարիներ առաջ կորցրել էին սեփականություն հանդիսացող իրենց բնակարանները: Բազմիցս դիմել են պետական մարմիների, դիմումներ են գրել և ընդունելություն խնդրել: Սակայն ապարդյուն: «Պետական կարիքների համար իմ տունը խլեցին: Հիսուն տարի չեմ իմացել, որ իմ բնակարանը, որտեղ ապրում եմ, պետականացվել է: Այդ մասին իմացել եմ տասը տարի առաջ : Ստացվում է` վաթսուն տարի պետությունը տիրացել է Հյուսիսային պողոտայում գտնվող իմ եռահարկ կապիտալ շինությանը: Խլել են, ծախել` ուրիշի վրա: Հորս գլուխը կերել են, մորս լռեցրել: Ի՞նչ անենք, ո՞նց պայքարենք էդ բանդիտների դեմ, չգիտենք»,- ասաց տարեց մի կին»: «Հյուսիսային պողոտայում երկհարկանի շենք ունեի` ձեռքիցս տարան: Բազմազավակ մայր եմ, հինգ երեխա ունեմ, երկրորդ կարգի հաշմանդամ: Տղաներիցս մեկը բանակում էր, գնացել էր հայրենիքը պաշտպանելու, ավելի լավ էր չծառայեր, տանը մնար` իր տունն ու հարազատներին պաշտպաներ: Որպես երկրորդ կարգի հաշմանդամ, որպես կերակրող ձեռք, իմ տղային չպետք է տանեին, օրենքով նա պետք է տանը մնար: Բայց` տարան: 2004-ին, խուլիգանի պես հարձակվեցն տանս վրա, ինձ և իմ բոլոր երեխաներին վտարեցին: Րաֆֆի Հովհաննիսյանի օֆիսից եմ հագուստ բերել հագցրել, ութ օր էլ մնացել եմ «Շիրակ» հյուրանոցում: Թալանեցին 200-300 հազար եվրոյի շարժական գույք: Հետո շառ արեցին, թե տան դիմաց փող եմ վերցրել իրենցից , բայց դատարանով ապացուցեի, որ գումար չեն տվել: Հետո էլ ասացին` մենք տվինք դու չուզեցիր: Ասում եմ, էդ 20 հազար դոլարով , որ տալիս էիք, դուք կարո՞ղ էիք չորս սենյակ
գնել: Ասում են` չէ, որտեղի՞ց: Բա վերցնեի, ի՞նչ անեի դրանով: Միայն ինը տարվա իմ տառապանքը, տույժը 80 հազար դոլար է կազմում, բայց ո՞վ կտա: Չհաշված, որ երեխաներս կրթությունից զրկվեցին: Անարդար այս երկրի դեմ է մեր բողոքը: Ով չգիտի` էդ բոլորը նախագահի հովանավորության տակ է արվել»,- վրդովված խոսում էր Մարիամ Գիշյանը , ով իր դժբախտության մեջ մեղադրում է երկրի նախագահին, վարչապետին և քաղաքապետին:
«Ապրում էի Չարենցի 35 հասցեում, հայրական տունս խլեցին կեղծված փաստաթղթերով , ինձ դրսում թողեցին : ՈՒզում ենք Աղվան Հովսեփյանը քրեական գործ հարուցի այդ բանդիտների դեմ: Բայց ոչ ոստիկանապետն է լսում մեզ, ոչ դատախազը: Մերժում են` չեն ընդունում: Կարողա՞ ես եկել եմ սեր բացատրվելու Աղվան Հովսեփյանի հետ, որ մերժում եք»,-ասաց Արմենուհի Ավետիսյանը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1290

Մեկնաբանություններ