ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Գյումրիում դեռ կա «ավտոտնակներ, դոմիկ-վագոնչիկ» կոչվածների 30 տոկոսը

Գյումրիում դեռ կա «ավտոտնակներ, դոմիկ-վագոնչիկ» կոչվածների 30 տոկոսը
07.12.2012 | 18:48

Աջափնյակ թաղամասի վթարային շենքերը, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանի խոսքով, ոչ թե Սպիտակի երկրաշարժի հետևանք են, այլ շինարարական սխալների և ոչ ճիշտ օգտագործման: Ըստ նրա` «բավականին աշխատանք է տարվել այդ թաղամասում», բայց, չգիտես ինչու, դա այնքան էլ զգալի չէ:
«Ես երկար տարիներ Աջափնյակում եմ ապրել: Շենքերի մի մասը քանդվել է, նոր շենքեր են կառուցվել, մյուս մասը` ամրացվել են:
Այս աշխատանքը իհարկե շարունակվում է, բայց ոչ բավարար չափով, որովհետև չունենք բավարար ֆինանսավորում` միանգամից բոլոր հարցերը լուծելու համար»,-նշեց Հ. Պետրոսյանը:
«Իրատես de facto»-ի հարցին` « չէ՞ որ սա մարդկանց կյանքի, գոյության խնդիրն է, որի համար արժե գումար հատկացնել», վերջինս պատասխանեց. «Յուրաքանչյուր տարի մի քանի շենք ամրացվում է և մի քանի շենք էլ քանդվում և տարաբնակեցվում է»:
Եթե հաշվի առնենք, որ շուրջ 24 տարի Աջափնայակի շենք-շինությունների զգալի մասը վթարային վիճակում է, և այդ տարիների ընթացքում,
կառավոարությունը, փաստորեն, բավարարվում է տարին 1-2 շենքի ամրացմամբ, ուրեմն դա նորմալ է, ինչ խոսք:
Ի դեպ, Հայաստանում երկարաժամկետ վտանգի գոտիներն են` Փամբակը, Սևանը, Վարդենիսը և դեպի Երևան տանող հատվածը , որովհետև այդ տարածքներում արձանագրվել են պատմական ուժեղ երկրաշարժեր:
Որքան էլ կառավարությունը պնդի, թե Գյումրիում մարդկանց վիճակը բավարար է, վագոններում ապրող մարդկանց բնակարանների հարցը լուծված է, անօթևանների խնդրով մտահոգվելու կարիք չկա, պարոն Պետրոսյանի հավաստմամբ` Գյումրիում դեռ կա «ավտոտնակներ, դոմիկ-վագոնչիկ» կոչվածների մոտ 30 տոկոսը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3767

Մեկնաբանություններ