«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Բաց նամակ գերակտիվ տիկնոջը

Բաց նամակ  գերակտիվ տիկնոջը
07.12.2012 | 12:10

Տերը քեզ շնորհել է գրելու «երջանկությունը», սակայն ողջ կարողությունդ և ունակությունդ ծառայեցնում ես զավթողական գործեր իրականացնելուն։
Շուկայական քո բարքերը տեղափոխել ես Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան և փորձում ես այն վերջնականապես դարձնել ընտանիքիդ սեփականությունը։ Ամոթ է, ուրիշ ոչինչ։
Լսի՛ր, մի փոքր համեստությունը չէր խանգարի քեզ, եղի՛ր պարկեշտ, ինչպես վայել է հայ կնոջը, ով կարճ ժամանակահատվածում ծանր կորուստներ ունեցավ` կորցնելով զավակին և եղբորը։ Հիմա ասեմ, թե ով եմ ես։
Սովետմիության ցուցահանդեսներին մասնակցել եմ 13 տարեկանից մինչև այսօր։ ՀՀ նկարիչների միության անդամ 1974-ից, ՀՆՄ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, պրոֆեսորի պատվավոր կոչում, ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալ, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալ, Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալ, շնորհակալագիր 20-րդ դարի մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված կերպարվեստի ցուցահանդեսին ակտիվորեն մասնակցելու համար։
Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին մեդալով և պատվոգրով պարգևատրված։
ՀՀ անկախության 20-ամյակի հոբելյանի կապակցությամբ «Պատմության արահետներով» 2006 թ. ստեղծագործությունը Ազգային պատկերասրահին նվիրելու համար ստացել եմ շնորհակալություն 21.09.2011 թ.։
ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի պատվավոր քաղաքացի և այլն, և այլն։


Պատիվ ունեմ` գեղանկարիչ, հավերժ թերլեմեզյանական`
Հրայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1280

Մեկնաբանություններ