«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Չպետք է պարտադրել հոգեբանին համազգեստ հագնել

Չպետք է պարտադրել հոգեբանին համազգեստ հագնել
27.11.2012 | 17:53

Քրեակատարողական յուրաքանչյուր հիմնարկ օրենքով սահմանված կարգով պետք է ունենա առնվազն մեկ հոգեբան և սոցիալական աշխատող:

Այսօր որոշ հիմնարկներում կան մեկական հոգեբաններ, սակայն դա «ակնհայտորեն» բավարար չէ դատապարտյալների հետ աշխատելու համար:
Կա՞ արդյոք դատապարտյալի կողմից հոգեբանի հետ շփման ցանկություն:
«Եթե հոգեբանին պարտադրում են համազգեստ հագնել, բնականաբար դատապարտյալը ցանկություն չի ունենա հոգեբանի հետ շփվելու:
Այդ պարագայում հոգեբանը դատապարտյալի կողմից ընկալվում է որպես հիմնարկի աշխատողներից մեկը»,- ասաց իրավաբանական հոգեբան
Անահիտ Արզումանյանը: Նրա տեղեկացմամբ, կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դատապարտյալը ստանալով ազատություն, նախընտրում է վերադառնալ կալանավայր (այսինքն, փորձում է կրկին հանցագործություն կատարել), որտեղ, ի տարբերություն դրսի,
կան փոքրիշատե նորմալ պայմաններ , ապրելու տեղ: «Նրանք գիտակցաբար կամ անգիտակցաբար գնում են այդ քայլին, որովհետև, հայտնվելով
դրսում, զգում են կյանքի դժվարությունները, հասկանում, որ աշխատելու հնարավորութհուն չունեն»,-բացատրեց հոգեբանը:
«Քաղաքացիական հասարակություն» ինստիտուտի նախագահ Արման Դանիելյանի կարծիքով, ընդհակառակը, «ինչքան էլ պայմանները բանտում
լավ լինեն, բանտարկվածի համար ազատությունից քաղցր բան չկա»: Իսկ թե ինչո՞ւ են վերադառնում`« որովհետև Հայաստանում չկա
սոցիալիզացիայի որևէ ծրագիր» :
Անահիտ Արզումանյանի համոզմամբ, որպեսզի դատապարտյալի ուղղման և վերափոխման գաղափարն աշխատի, չպետք է պարտադրել հոգեբանին համազգեստ հագնել և չխանգարել նրանց կատարելու իրենց աշխատանքը: Նա առաջարկեց ստեղծել հոգեբանների կոնկրետ ծառայություն, խումբ, որը կզբաղվի վերջիններիս դաստիարակմամբ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4250

Մեկնաբանություններ