«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մայրը երեխայի հետ տուն-ինտերնատում բնակվելու իրավունք չունի. դա կառավարության որոշումն է

Մայրը երեխայի հետ տուն-ինտերնատում բնակվելու իրավունք չունի. դա կառավարության որոշումն է
17.11.2012 | 10:59

Ըստ ազգային վիճակագրական ծառայության սոցիալական ոլորտի և բնապահպանության բաժնի պետ Նելլի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ տրամադրած տվյալների, 2011 թվ-ի վերջին Հայաստանում գրանցվել են 15 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասներ, որոնցից 2-ը աղջիկ են: Մարզային կտրվածքով երեքական երեխա Երևանում և Արմավիրի մարզում է, 7 երեխա՝ Լոռու, և 2 երեխա՝ Շիրակի մարզերում: Եթե 2002-ի վերջին անչափահաս թափառաշրջիկների թվաքանակը 111-էր, 2003-ին` 79-ը, 2004-ին` 87, 2009-ին` 26, ապա այսօր, նրանց թիվը խիստ նվազել է` 15 երեխա:

Այսօր, Հաղթանակ գյուղում գտնվող թիվ 1 տուն-ինտերնատին կից գործող անօթևանների ժամանակավոր կացարանում բնակվում են մոտ
64 անօթևան քաղաքացի (չնայած շենքային պայմանները 60 հոգու համար են): Իհարկե անօթևաններն ավելի շատ են, բայց ինչպես
Աշխատանքի և սոցիալալակն հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ
Արթուր ԿԵՍՈՅԱՆՆ ասաց «շենքային պայմաններից ելնելով չենք կարողանում ավելի շատ շահառու տեղավորել այնտեղ»: Անօթևանները,
ընդունվելով կենտրոն, նախևառաջ ենթարկվում են բժշկական զննման: Տեղեկանալով նրա առողջական վիճակի մասին, շահառուին նոր միայն թույլատրվում է բնակվել ինտերնատում: Կա՞ն թափառաշրջիկներ, որոնք հրաժարվում են տեղափոխվել ժամանակավոր կացարան:
Պարոն Կեսոյանն ասաց, որ կանգառում երկու թափառաշրջիկներ կան, որոնց ոչ մի կերպ չենք կարողանում տեղափոխել տուն ինտերնատներ.
«Մեկին մի կերպ տարանք, մյուսին չենք կարողանում համոզել` ինձ այստեղ ավելի լավ եմ զգում, չեմ ուզում գալ, դուք գնացեք, ասում է նա»: ««Անօթևաններում» այս ամիսներին հերթ է, հատկապես ձմռանն ավելանում է նրանց թիվը: Ստիպված մենք 60 տեղանոց շենքում տեղավորում ենք 10 հոգի ավել թափառաշրջիկ քաղաքացի»,-տեղեկացրեց նա:
Կենտրոնի տարեկան բյուջեն մոտավորապես 59 մլն դրամ է, յուրաքանչյուր անօթևան ստանում է օրական 1340 դրամի սնունդ: Ըստ Ա.Կեսոյանի, կենտրոն կարող են դիմել այն մարդիկ, ովքեր փողոցից են հայտնվել, չունեն տուն, փաստաթղթեր: «Նրանց բնակության ընթացքում մենք փորձում ենք նաև կապ հաստատել իրենց ընտանիքների հետ, դեպքեր ունենք, որ մի քանիսը նույնիսկ վերադարձել են իրենց նախկին ընտանիքներ»:
Իսկ ի՞նչ է սպասվում նրանց, երբ չի հաջողվում կապ հաստատել նախկին ընտանիքի հետ: Ի՞նչ են անում այն մարդիկ, ովքեր բացարձակ
ոչինչ և ոչ ոք չունեն և 60 օրը լրանալուց հետո չգիտեն ուր գնալ: Ստացվում է` նրանք նորից դրսո՞ւմ են հայտնվում: Իսկ կարո՞ղ է մայրը
երեխայի հետ ապաստան գտնել տուն-ինտերնատում: Լրագրողների կողմից բարձրացված հարցերին պարոն Կեսոյանն այսպես պատասխանեց.
«Կառավարության որոշումով 60 օր է հատկացվում անօթևան անձին բնակվելու համար, բայց նույն մարդը կարող է 60 օրը լրանալուց հետո
նորից դիմել մեզ` այնտեղ բնակվելու խնդրով: Ինչ վերաբերվում է մորը երեխայի հետ ինտերնատ ընդունելուն`«չգիտեմ, բայց դա թույլատրելու իրավունք չունենք, կառավարության որոշումն է, ոչինչ անել չենք կարող: Ո՞րն է դրա բացատրությունը. «բացատրությունն այն է, որ 18 տարին լրացած չափահաս անձը միայն պետք է բնակվի անօթևանում»,-ասաց նա:
Վերջինս չմոռացավ նշել իր համար թերևս ամենագլխավոր տեղեկությունը` այն, որ այս տարի արդեն 15 հոգու տեղավորել են աշխատանքի:
«Կենտրոնը հոգում է նրանց կենցաղային խնդիրները, ապահովում ամենօրյա սնունդով, հագուստով, հիգիենիկ պարագաներով»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1454

Մեկնաբանություններ