ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

'Патриархат-так патриархат'!

'Патриархат-так патриархат'!
13.11.2012 | 18:55

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ստորագրությունն է դրել վերջերս Պետդումայի ընդունած մի օրինագծի տակ, համաձայն որի, այսուհետ արգելվում է աշխատանքից հեռացնել բազմազավակ հայրերին:
Արդա՞ր է:
Արդար է:
Գրեթե սողոմոնյան արդարամտութուն:
Իհարկե դաժան բան է գործից հանել բազմանդամ ընտանիքի միակ կերակրողին` սեփական կամքին հակառակ: Միայն թե հարց է ծագում` իսկ ի՞նչ պիտի անի գործատուն, եթե «կերակրողը» վերջացած հարբեցող է ու վաստակածի առյուծի բաժինն էլ ոչ թե հացի է տալիս, այլ` «առյուծի կաթի» (ականջդ կանչի, Գորբաչով. նրա պարտադրած 'сухой закон'-ը իրավունք էր տալիս 5 րոպեում չրթել-դուրս գցել «պրոգուլի» տակ ընկած նման «առյուծներին» ու դեռ «պարտիայից» էլ հեռացնել, եթե «ալկաշը» նաև կոմունիստ էր):
Հիմա ի՞նչ է ստացվում, Պուտինը բազմազավակ հայրերի իրավունքնե՞րն է պաշտպանում, թե՞ անուղղակիորեն խրախուսում է հարբեցողությունը, այն էլ մի երկրում, որտեղ չարաբաստիկ «водка»-ն շատ ավելի լուրջ ավերածություններ է գործում, քան ցանկացած բնական աղետ: Եվ հետո, ինչո՞ւ է օրենքն արգելում աշխատանքից ազատել բազմազավակ հորը, այլ ոչ թե մորը, ինչը, համաձայնեք, շատ ավելի արդար կլիներ բո՜-լո՜ր առումներով: Սա ի՞նչ սեռական... Ներողություն, սեռային խտրականություն է: Թե՞ Պուտինը որոշել է պետրոսմեծյան բարեփոխումների նոր էջ բացել ռուսական ընտանիքում, որտեղ երևութաբար տան գլուխը հայրն է, սակայն հարց լուծողը եղել և մնում է մայրը:
'Патриархат-так патриархат'! Սա՞ է Պուտինի մտքինը: 'Черт его знает'!
Ասենք, մե՞զ ինչ, իրենց օրենքները` իրենք: Մեկը լինի` մեր դարդը լացի: Գործատուները բազազարտեմներ են դարձել` ոչ խղճի առաջ են պատասխանատու, ոչ օրենքի: Ում ուզեն, երբ ուզեն կգցեն փողոց, անկախ նրանից, բազմանդամ ընտանիքի միակ կերակրողը պատրիարխատի՞ ներկայացուցիչ է, թե՞ մատրիարխատի: Գործատուներով լցված հայոց պառլամենտն էլ հայտնի կենդանու ականջում արջի քուն է մտել: Է հա՜, միամիտ հո չե՞ն, իրենք իրենց դեմ օրենք ընդունեն ու ընկնեն կրակը:
«Ախմախ» ռուսներն են, էլի:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 4146

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ