Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն, հայտարարել է Թուրքիայում լրագրողների իրավունքների սիստեմատիկ խախտման դեպքերի մասին։
Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական իշխանությունները հաճախ վախեցնում են լրատվամիջոցների աշխատակիցներին և նրանց սպառնում դատական հետապնդումներով՝ պահանջելով լռություն պահպանել որոշ հարցերում։
Այժմ Թուրքիայի բանտերում է գտնվում 76 լրագրող, ավելի շատ, քան որևէ այլ երկրում։ Նրանց մեծ մասը քրդեր են։