Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել։ Մինչ նոր կառավարության հաստատումը ներկա կազմը ժամանակավորապես կկատարի գործադիր իշխանության լիազորությունները։ Կառավարության նոր կազմը նորընտիր խորհրդարանին կներկայացվի Սահմանադրությամբ սահմանված ժամկետներում։ Այդ մասին ասված է Վրաստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ գործող նախագահ Մ. Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը պարտվել է խորհրդարանական ընտրություններում՝ 150 մանդատից ստանալով ընդամենը 67-ը։ Օրենսդիր մարմնի 83 տեղերը ստացել է «ՙՎրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան։
Կառավարության նոր կազմը խորհրդարանը կհաստատի իր առաջին նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 20-21-ը։