Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Խոշոր հրդեհ Պակիստանում

Խոշոր հրդեհ Պակիստանում
12.09.2012 | 14:04

Ավելի քան 60 մարդ է զոհվել Պակիստանի խոշորագույն Կարաչի քաղաքի տեքստիլ ֆաբրիկայում բռնկած հրդեհից: Չնայած հրշեջներն արդեն 15 ժամ պայքարում են հրդեհի դեմ, կրակը, այնուամենայնիվ, շարունակում է մոլեգնել: Ֆաբրիկայի շատ աշխատակիցներ, այդ թվում` կանայք և երեխաներ, դեռևս շինության ներսում են: Ականատեսների խոսքով` տասնյակ մարդիկ կրակի ճիրաններից փրկվելու համար դուրս են ցատկել տանիքից:
Ինչպես հաղորդում են տեղի իշխանությունները, գործարանը չունի հակահրդեհային համակարգ, պատուհանները պատված են մետաղավանդակներով:
Նախօրեին Պակիստանում տեղի է ունեցել ևս մեկ խոշոր հրդեհ, որը 23 մարդու մահվան պատճառ է դարձել:

Դիտվել է՝ 1536

Մեկնաբանություններ