Լիբիայում Մուամար Քադաֆիի տապալումից 9 ամիս անց այսօր մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ 200 մանդատի համար պայքարում է ավելի քան 3000 թեկնածու։
80 տեղը համամասնական ընտրակարգով կնվաճեն կուսակցությունները, մյուս 120-ը՝ մեծամասնական թեկնածուները։ Այս օրենսդիր մարմինը կզբաղվի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի 42-ամյա կառավարումից հետո նոր պետական կառուցվածքի մշակմամբ:
Նշենք, որ ընտրությունները Լիբիայում ընթանում են երկրի արևելքում ուժգնացող անկարգությունների ֆոնին։ ՈՒրբաթ օրն ընտրական հանձնաժողովի նյութերը տեղափոխող ուղղաթիռի ուղղությամբ կրակ է բացվել։ Մեկ մարդ մահացել է։